06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նյարդերը տեղի են տվել. գործարարն ինքնասպան է եղել փոխարժեքի տատանման պատճառով /վիդեո/

Մոսկվայի “Նացիոնալ” հյուրանոցում ինքնասպան է եղել 70-ամյա հայտնի գործարար` ատրճանակից կրակելով իր գլխին: Վարկած կա, որ գործարարի ինքնասպանության պատճառ կարող էր դառնալ ռուսական արտարժույթի վերջին օրերի վիճակը: Նախնական տեղեկություններով` գործարարն ազգությամբ վրացի էր:

Խոզի բդի սիրահարների գրպանին էլ խփեց

“Տեղական խոզի բդի 1 կգ-ն արժե 4800 դրամ, դրսինը մի քիչ էժան ա, բայց թանկ ա գալիս էլի՝ 3500դրամ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մսի խանութներից մեկի տնօրենը: Այն հարցին, թե դոլարը ինչ կապ ունի խոզի հետ՝ ասաց. “Ընկեր, մենք էլ ենք էդ ասում, բայց, մարդը ուզում ա նոր տարի անի, ասում ա` ամեն ինչ թանկացել ա, […]

Պարգեւատրել է Սեյրան Օհանյանը

ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը իր բացման խոսքում նշել է, որ գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի: Նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող […]

Գողը դաժան ծեծի է ենթարկել 75-ամյա կնոջն ու թալանել նրան /վիդեո 18+/

Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, ով դաժան ծեծի է ենթարկել թոշակառու կնոջն ու թալանել նրան: Ինչպես պարզվել է, տղամարդը տեսել է, թե ինչպես է կինը փոստից վերցնում թոշակը, հետեւել է նրան, հարձակվել վրան ու դաժան ծեծի ենթարկել 75-ամյա կնոջը: Ապա նա վերցրել է նրա թոշակը` 20 000 ռուբլի, եւ փախել: Կնոջ թոռը պատմել է, որ այդ […]

Հիմնադրամները միավորվեցին

  ՀՀ կառավարությունը որոշել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հաստատվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն […]

Հովհաննիսյանը հանդիպեց Հեֆֆերնին

Երեկ տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:  Նրանք քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:  Հովհաննիսյանը երախտագիտության բարեմաղթանք ուղղեց Հեֆֆերնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:    “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն

Վարչապետը հանձնարարեց ներկայացնել Գագիկ Խաչատրյանին

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները: Համամասնությունների հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 4-ի նիստում կառավարության անդամներին ներկայացված սկզբունքները: Որոշման նպատակն է ապահովել պետբյուջեի կատարման կազմակերպումը՝ պետական կառավարման մարմիններին տրվող հանձնարարականների միջոցով: Կառավարության ղեկավարը կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտել […]

Լուկաշենկոն սպառնում է Պուտինին` պատերազմ կհայտարարի /վիդեո/

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ որ իր բանակը բավականաչափ մարտունակ է և կարող է արժանի հակահարված տալ ցանկացած թշնամու: Նա նաեւ բացատրություն է պահանջել հարեւան եւ գործընկեր Ռուսաստանից: Նշենք, օրերս Լուկաշենկոն նշել էր, որ պետք է “հույսը կտրել” Ռուսաստանից:

Ավանդատուները “պաշարել” են բանկերը

Ֆինանսական շուկայի անկառավարելիությունը ցայտնոտի մեջ է գցել այն ավանդատուներին, ովքեր դոլարային ավանդ ունեն: ՀՀ բանկերում դոլարային ավանդներ ունեցող քաղաքացիները հետ են պահանջում իրենց ավանդը: Բանկերը հրաժարվում են տրամադրել ավանդները` հղում անելով օրենքին` դիմում գրել եւ մի քանի օր սպասել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված