Արմեն Մուրադյանն ընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը այսօր կայացած Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում միաձայն ընտրվել է ռեկտորի պաշտոնակատար: Ավելի ուշ կհայտարարվի նոր մրցույթ՝ ռեկտորի պաշտոնի համար: Արմեն Մուրադյանը փոխարինելու է Միքայել Նարիմանյանին։





































