28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Մի քանի օրվա մեջ փոխվե՞ց, չեմ հավատում»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ  ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը կարող է գործել միայն այն դեպքում, եթե մեր երկիրն ունենա անկախ դատաիրավական համակարգ, ավելին` քանի մենք չունենք այդ անկախ դատաիրավական համակարգը, ապա օրենքն ընդունվելու է միջազգային հանրությանն ի ցույց դնելու համար:

Henaran.am-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանը նշեց, թե այդ օրենքը կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե հստակ ցուցում լինի այս կամ այն բիզնեսմենին պատժելու համար:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ օրենքի կիրառման համար անհրաժեշտություն կա տեսնել անկախություն հատուկ քննչական կոմիտեում, դատախազությունում և դատարաններում:
«Եթե նշված կառույցներն անկախ լինեին և չառաջնորդվեին ցուցումներով, պատժի կենթարկվեին այն ոստիկանները, ովքեր ցույցերի ժամանակ ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին ու լրագրողներին»:

Հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերն որևէ վստահություն չե՞ն ներշնչում՝ հաշվի առնելով, որ հասարակությունը որոշակի սպասումներ ունի, Ավետիք Իշխանյանը պատասխանեց.  «Ուրախ եմ, որ մեր հասարակությունը հույսեր ունի, որովհետև առանց հույսի ապրելը շատ բարդ է։ Բայց արդյո՞ք մի քանի օրվա մեջ մեր իշխանությունների հոգեբանությունը փոխվեց, ես չեմ հավատում»: %d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ