18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

«Ձու գողացողը ձի էլ կգողանա» /վիդեո/

«Վարչապետի ասած «պրիմիտիվ գողությունը» ընդհանուր երևույթի գնահատական էր, որ հնչեց մոտ մեկ ամիս առաջ: Դա իրավական գնահատական չէր, բարոյական էր: Բայց ես կարծում եմ, որ բարոյական գնահատականին պիտի հաջորդի իրավականը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդպիսի գեղությունները վերանան: «Կան գործող օրենքներ, […]

ԿԲ-ն իր քայլով աջակցո՞ւմ է վարչապետին. ՀԺ

«Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այն դիտարկումը, թե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեծ թափով իջեցնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու համար: Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, եւ Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ` 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ […]

Առաջին տիկինը հիվանդանոց է գնացել Քոչարյանների թոռնիկին տեսության. Հրապարակ

Մինչ տարբեր շրջանակներում քննարկում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունները, երեկ առաջին տիկինն այցելել է «Էրեբունի» հիվանդանոց՝ Քոչարյանների թոռնիկին տեսության: Հիվանդանոցում է եղել նաեւ Բելլա Քոչարյանը։ Երկու տիկինները ջերմ զրույց են ունեցել հիվանդանոցի վիպ-հարկաբաժնում: Հիշեցնենք, որ նախօրեին Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը, 4-րդ անգամ հայրիկ է դարձել: Ի դեպ, օրերս նույն հիվանդանոցում ծննդաբերել է նաեւ ԱԻ նախարար […]

Օհանյանը Դալլաքյանին «անտեր» չի թողնի. Փաստ

«Վիկտոր Դալլաքյանի կուսակցության` նոյեմբերին կայանալիք համագումարը հետաձգվել է: Հարցն այն է, որ Սեյրան Օհանյանը արդեն լուծել է իր խնդիրներն իշխանությունների հետ և, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ ցուցակով կդառնա պատգամավոր, կամ էլ գործադիրում պաշտոն կստանա… Վիկտոր Դալլաքյանը, ում քաղաքական առաջընթացի հույսեր էր ներշնչել հենց Օհանյանը, փաստորեն, հայտնվեց «քցվածի» կարգավիճակում: Սակայն ՊՆ նախկին նախարարը որոշել է […]

Չվարկաբեկված, նոր մարդկանցով. Ժամանակ

2015 թ.  Փետրվարյան  իրադարձություններից հետո,  երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ  քաղաքականությունից,  ԲՀԿ-ից հեռացած մի շարք պատգամավորներ՝  Աբրահամ Մանուկյանը,  Մուրադ Գուլոյանը,  Արագած Ախոյանը,  Բազմասեր Առաքելյանը,  Հարություն Ղարագյոզյանը՝  Կարամելի Հարութը և այլոք  ցանկանում են 2017-ի խորհրդարանական  ընտրություններից առաջ ստանալ  Գագիկ Ծառուկյանի համաձայնությունը և  ԲՀԿ ցուցակով ռեյտինգային  կարգով առաջադրվել։  Մինչ այս պահը նրանք չեն ստացել  Ծառուկյանի համաձայնությունը։  Ավելին, […]

Պաշտոնանկություններ ՊԵԿ-ում. Հրապարակ

«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են: Հիմա էլ օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետ Արմեն Արամյանն է ազատվել պաշտոնից: Ազատվել է նաև ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետը: ՊԵԿ-ում ակնկալում են հերթական «գազավիկների» մուտքը հարկային, որտեղ կատակում են, թե ՌԴ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Վիկտոր Չեռնոմիրդինի օրինակով Կարեն Կարապետյանը և իր թիմը ձևավորում են նոր կուսակցություն՝«Наш дом – Газпром»: […]

Արփինե Հովհաննիսյանն էլ կհեռանա՞. Հրապարակ

Պարզվում է` կադրային փոփոխություններ ծրագրել էին դեռ այս տարվա փետրվար ամսին, որպեսզի անցումը կտրուկ չլիներ: Այդ ժամանակ Արմեն Գեւորգյանը պետք է դառնար ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար, այլ՝ փոխվարչապետ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` Վերահսկիչ պալատի ղեկավար, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` Քաթարում դեսպան: Սակայն Վաչե Գաբրիելյանը կտրուկ դեմ է եղել իր ՎՊ տեղափոխվելուն: Նույն աղբյուրների փոխանցմամբ` […]

Թալանել են ապրիլյան զոհերից Սարգիսի հոր մեքենան. ոստիկանությունը հետքի վրա է.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գիշերը թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանի, մեքենան: Մեքենայից տարել են ամեն ինչ, այդ թվում գազի բալոնը, մեքենայում եղած ալյուրը, շաքարավազը, սուրճը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախօրդ օրն առավոտյան 8:10-ին Արթուր Գասպարյանից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 16-ին […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-8 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դինքի մարդասպանը հրաժարվում է ցուցմունք տալ

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը մերժել է Դինքին սպանած Օգյուն Սամասթի խնդրագիրը՝ իրեն տեղափոխել ազատ ռեժիմի բանտ: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի՝ պոլսահայ լրագրողին սպանելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքով 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Սամասթը սույն թվականի նոյեմբերի 14-ին դիմել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ