20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սյուրպրիզներ կլինե՞ն

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հերցերին, նշեց՝ բնականաբար, պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում առանցքային դերակատարում են ունենալու. նրանք կլինեն կուսակցության ղեկավար կազմում: ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ վերջիններս ինչպես հասարակական, քաղաքական կյանքում, այնպես էլ ՀՀԿ-ում լուրջ առաքելություն կունենան:

Լրագրողների հարցին՝ աչդյոք նպատակահարմար է,  որ կուսակցության շարքերը նոր համալրողները միանգամից դառնան կուսացկությունում բարձր պաշտոն զբաղեցնողներ, ՀՀԿ խոսնակը  նշեց.

«Երբ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից»  գալիս էր «Ռեալ», չէր գալիս, որ նստեր պահեստայինների նստարանին, նա գալիս էր՝ խաղալու իր վաստակած առաջատարի տեղում: Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն այն մարդիկ են, ովքեր առաջատար են, ովքեր լուրջ անելիք ունեն: Նրանք ՀՀԿ-ում ունենալու են շատ լուրջ դերակատարում ու միսիա»:

Շարմազանովը նշեց՝ լիահույս է ու վստահ՝ վաղը կայանալիք ՀՀԿ համագումարի ընթացքում Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը կընտրվեն  որպես ԳՄ անդամներ:
Էդուարդ Շարմազանովը նշեց՝ ԳՄ կազմում, բնականաբար, փոփոխություններ կլինեն, ու, միաժամանակ ավելացրեց.
‹‹Բայց անսպասելի, ոչ տրամաբանական բաներ կամ սյուրպրիզներ չեն լինի վաղվա համագումարի ընթացքում››:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ