Վարչապետն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը միտված օժանդակությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ համագործակցության ընդլայնմամբ ու ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը և […]





































