17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Երևանում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով միջնորդագիր է ուղարկվել ոստիկանություն

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի  ավտոմեքենային, այնուհետև […]

Պարզեցումներ և կոռուպցիայի նվազեցում

Հավանության է արժանացել   «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունման արդյունքում կբարելավվի պետբյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու գործընթացի արդյունվետությունը, ինչպես նաև՝ շահառուներին մատուցվող ծառայությունների […]

Տեղդ նստիր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի․ Էրդողանը՝ Բարզանիին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեից: Ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի՝ Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի նախագահականում, բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հասցեին: «Հյուսիսային Իրաքի վերջին իրավիճակը մտահոգիչ է, բայց  դա այն հարցը չէ, որ հնարավոր չլինի հաղթահարել: Հյուսիսային Իրաքի շրջանի ղեկավարությունը անկախանալու […]

Հրանտ Բագրատյանին հարգում եմ անչափ, սակայն…

Հրանտ Բագրատյանին հարգում եմ անչափ. Սակայն Ճշմարտությունն ու Պլատոնը չեն համեմատեղվում երբեք, եւ թե ես չասեմ, քարերը կաղաղակեն. Ուստի սիրելի մետր. ա/.Հպարտությունն ամենածանր մեղքն է` Արուսյակը հենց այդով դարձավ Լյուցիֆեր… մի կարծեք, որ դուք ամեն ինչ գիտեք… եւ ամեն ինչի մասին Ճշմարիտ կարծիք կարող եք արտահայտել Չը-գի-տեք…. Դուք չգիտեք, չեք կարդացել ամենկարեւորը` Կյանքի Գիրքը` Աստվածաշունչը… […]

Նախագահ, վարչապետ…կարևոր չպիտի լինի

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, «Հանրապետականը» մեկ միասնական թիմ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով քննարկումներին, թե ՀՀԿ-ում երկու թևի են բաժանվել՝ տարբեր դիրքորոշումներ ունենալով վարչապետի ընտրության հարցում: Նա նշեց, որ ՀՀԿ-ն այն հիմնական քաղաքականությունը, որ վարում է, կուսակցության գաղափարախոսությունն է, իսկ կուսակցության նախագահն էլ Սերժ Սարգսյանն է: «Կադրային […]

ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սույն թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ներկայացրել է  հրաժարականի մասին դիմում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի […]

Կառավարությունը կօգնի երիտասարդ մայրերին վերադառնալ աշխատաշուկա

Գործադիրը հավանություն է տրվել  ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է աշխատաշուկայում բարձրացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց մրցունակությունը՝ բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով, մեծացնել երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները՝  աշխատանքային գործունեության և […]

Հոգնած համակարգ ունենք. Արսեն Հարությունյան

Ջրօգտագործող ընկերությունները խոշորացվել են՝ 39 ընկերությունից 14-ն են մնացել: Կոմիտեի բարեփոխման շնորհիվ պատկան կառույցը առցանց հետեւում է ոռոգման համակարգով հոսող ջրի քանակին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը: Երեւանի ջրամատակարարման մասին խոսելիս Արսեն Հարությունյանն ասաց, որ Երեւանը ջրի խնդիր չի ունեցել, որ կանաչ տարածքներն էլ չորանային: Նոր անտառներ են հիմնվել էրեբունու […]

ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի բրիգադը նոր հրամանատար ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 28-ին, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:v

Մահացել է PlayBoy-ի հիմնադիր Հյու Հեֆները

92 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները։ Այդ մասին Twitter-ի միջոցով հայտնել է ամսագիրը։ Նա ծնվել է 1926 թվականի ապրիլի 9-ին։ Բանակում ծառայելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Esquire ամսագրի գովազդային բաժնում, հետո որոշել է սեփական ամսագիրն ունենալ։ 1953 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Playboy-ի առաջին համարը՝ շապիկին հանրահայտ Մերիլին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ