15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Արմեն Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույց են ունեցել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ղազախստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում:

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, և դրանք պետք է վերաբերեն իշխանության խաղաղ փոխանցմանը»

Կարեն Կարապետյանն ավերապահ և առանց նախապայմանների պետք է ճանաչի մեր թավշյա հեղափոխության հաղթանակը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթում ասաց «Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով, ի դեպ, «Ելք» խմբակցության կողմից առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու: «Այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո բոլոր պաշտոնյաները հրաժարական տված են, […]

Նիկոլ Փաշինյանին ծայրահեղության մղող ոչ առողջ աղմուկը շատ է

Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը կարելի է հասկանալ։ Կողքից ծայրահեղության մղող ոչ առողջ աղմուկը շատ է։  Հուսամ, որ, ինչպես գրագետ քայլերով մինչ այժմ տարել է շարժումը, նույն կերպ կշարունակի ընթացքը և խոհեմ քայլերով ու չկոտրվելով ժողովրդի կամքը՝ իր դրական շունչը կբերի Հայաստանի սպասվելիք զարգացման ու առաջընթացի գործում՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։ Արթուր Եղիազարյան

Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են, և ծառայողները պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն

Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են և ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է Հավաքներին մասնակցելու և հավաքներ […]

Շիրակի մարզպետը հրաժարական չի ներկայացել

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել  Շիրակի մարզպետ դաշնակցական Արթուր Խաչատրյանը:  Բայց մի քանի րոպե անց պաշտոնական աղբյուրը հերքեց լուրը:  “Որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունները, թե Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել, իրականությանը չեն համապատասխանում։ Շիրակի մարզպետարանից որևէ մեկը նման տեղեկություն չէր կարող տրամադրել մեկ պարզ պատճառով, քանզի մարզպետը հրաժարականի […]

Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններին վերաբերող  հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում:

Արմեն Սարգսյանը քննարկումներ է ունեցել

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական […]

Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բռնության զուգորդմամբ մի խումբ կալանավորների փախուստի փորձ

2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո, նշված խցերում գտնված՝ կալանավորված այլ անձանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ