17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի քաղաքացիներ

2018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից  հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են  Ազգային անվտանգության ծառայությանը:  ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 6 քաղաքացիներ […]

Այլեւս երբեք. սփյուռքի նորանշանակ նախարարի առաջին քայլը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան հանրագրում նշում է.   «Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից, այլևս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջև ջուր դրված չի լինելու, այլևս երբեք Սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի: Սա հեղափոխություն է, սիրելիներս, և սա նաև արժեքների, մշակույթների հեղափոխություն է: Սարսափելի շատ անելիքներ […]

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. Քոչարյանի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ «Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ տարատեսակ գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր […]

Էդվարդ Նալբանդյանի հրաժեշտի խոսքն ուղղված Հայաստանի դիվանագետներին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքն ուղղված Հայաստանի  դիվանագետներին` պաշտոնավարման ավարտի կապակցությամբ 14 մայիսի, 2018 թ. Հարգելի գործընկերներ, Տասը տարի առաջ ինձ մեծ պատիվ վիճակվեց գլխավորելու Հայաստանի արտգործնախարարությունը: Այդ տարիների ընթացքում մենք միասին կարևոր ձեռքբերումներ ենք արձանագրել: Վստահ եմ, որ գալիք տարիներին կհաջողվի կյանքի կոչել այն, ինչ դեռևս չի իրագործվել: Այս վստահությունը խարսխված է արտգործնախարարությունում ձևավորված […]

«Արտակարգ» վարժանք Հայաստանում՝ ՀԱՊԿ շրջանակներում. 911tert.am

Մայիսի 15-ին եւ 16-ին Հայաստանի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում» կանցկացվի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների աղետների կանխման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերում լիազոր մարմինների ստորաբաժանումների կառավարում՝ նպատակային խնդիրները լուծելու համար» թեմայով հավաք: Միջոցառումն իրականացվում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության համաձայնությամբ: Ներկա կլինեն […]

Խնդրում եմ այլեւս դադարեցնել փողոցներ փակելու միջոցով հարցերի հնչեցումը. Նախարար

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  իր օրը ամփոփում է ֆեյսբուքի ուղիղ եթերով: «Տարբեր մարդկանց անուններ են հնչում, թե իբր այդ մարդիկ պատրաստվում են շարժման կողմից նշանակվել մարզպետներ: Ըստ ՀՀ Սահմանադրության, մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ:Գյուղացիները հավաքվում և պահանջում են գյուղապետի հրաժարականը՝սա շարժման հետ կապ չունի:Ինչպես մյուս նշանակումները, վստահ եղել, որ ՀՀ […]

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին: Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ Նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են: […]

Էրդողանն անդրադարձել է Հայաստանի ղեկավարությանը

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենաով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Թուրքիայի նախագահը խոսելով Կովկասում և Միջին տիրող իրավիճակի մասին, նշել է որ «Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական պատկերից»: «Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում […]

Ովքեր և որտեղից են շնորհավորել Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին հետևում և արձագանքում է միջազգային հանրությունը: Ընդ որում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորած երկրների ղեկավարները նորից շնորհավորել են արդեն Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ստացած շնորհավորական ուղերձների աշխարհագրությունը, […]

Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվում է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՇՊՀ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը  ֆեյսբուքյան հանրագրում  հայտարարել է. «Հարգելի հայրենակիցներ Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։ Հաշվի առնելով այս հանգամանքը’ միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով’ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված