13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայի համար Նիկոլ Փաշինյանը անհայտ գործիչ է. թուրքագետ (տեսանյութ)

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ Հայաստանի իրադարձություններին թուրքական մամուլը ոչ շատ ակտիվ, բայց այնուամենայնիվ նեյտրալ դիրքերից տեղեկատվություն էր տալիս՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին նա նշեց, որ միայն ընդդիմադիր թերթերից մեկը Հայաստանի զարգացումները անվանեց այնպես, ինչպես մեզ մոտ է ընդունված՝ թավշյա հեղափոխություն, իսկ մյուսները՝ ընդվզում, ըմբոստություն էին համարում: «Այսօր Թուրքիայի մեդիա դաշտի 90 տոկոսը վերահսկվում է Թուրքիայի իշխանության կողմից, և տարբերվող կարծիք գտնելը դժվար է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ թեև Թուրքիան այս անգամ չի շեշտել Արցախի ադրբեջանամետ լուծումը որպես նախապայման, սակայն նա իր նախապայմաններից չի հրաժարվել: «Թուրքիայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա»,-ասաց նա: Թուրքագետն ասաց, որ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխությունների համար շատ բան կախված է տարածաշրջանային զարգացումներից և հիշեցրեց, թե ինչպես սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, ամբողջ ֆուտբոլային դիվանագիտությունը, որը հենց կախված էր նաև տարածաշրջանային զարգացումներից:

«Թուրքիայի համար Նիկոլ Փաշինյանը անհայտ գործիչ է, և նրանք ոչինչ չգիտեն նրա մասին, բացի վերջին մի քանի պաշտոնական հրապարակումներից, որ արել է Նիկոլ Փաշինյանը և կենսագրությունից»,-ասաց նա: Ամեն դեպքում թուրքագետը նշեց որ թեև հիմա չեն նախանշվում հայ-թուրքական հարաբերություններում գործընթացներ, առավելևս Թուրքիայի հասարակությունը պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել և Հայաստանը այդքան էլ իրենց համար հետաքրքիր չէ, բայց ոչինչ բացառել հնարավոր չէ, և եթե որոշակի գործընթաց լինի, ապա ներկայիս վարչապետի ունեցած լեգիտիմությունը կարևոր գործոն է, որ քիչ զիջող լինի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ