25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատարանը շրջափակման մեջ է. «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց.

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ հետաձգվեց:

Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ ոստիկանության ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալները դատարան չեն բերվել:

Նշենք, որ փաստաբանները գրություն էին ուղարկել ոստիկանության ուղեկցող գումարտակի ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանել ամբաստանյալներին չներկայացնելու պատճառները:

Փաստաբանները ի պատասխան գրություն են ստացել, որում ասվում է, որ գումարտակի ծառայողական ծանրաբեռնվածության եւ բարձր ռիսկի պատճառով, երբ խոչընդոտվում է գումարտակի մեքենաների շարժը մշտապես սպասելի են անկանխատեսելի գործողություններ, այդ իսկ պատճառով ամբաստանյալներին չեն ներկայացրել:

Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց , որ դատարանի շրջափակման պատճառով ամբաստանյալներին չեն ներկայացրել դատարան:

Դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց: Նշենք, որ արդեն 3-րդ օրն է՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են դատարանի մուտքերը, «Սասնա ծռերի» 10   անդամներն էլ դատարանի շենքում են գտնվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ