16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Առաջնային օղակի բուժաշխատողները սոցիալապես շատ ավելի պաշտպանված կլինեն. Առողջապահության նախարար

Առաջնային բուժօգնության ոլորտում սպասվում են դրական տեղաշարժեր՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից: Պոլիկլինիկաներին առնչվող առաջիկա  փոփոխությունների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա այցի ժամանակ, որտեղ բուժհաստատության աշխատակիցներից հետաքրքրվել է նրանց աշխատանքային խնդիրներով ու բուժօգնության տրամադրման հարցերով: Առողջապահության նախարարին ուղեկցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության […]

Առաջադրվել է մեղադրանք «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Ավան վարչական շրջանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար:             Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանը 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ իրականացրել է […]

ԵՊՀ ղեկավարությունը իր վարքագծով եւ հայտարարություններով եւս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելը. Դ. Պետրոսյան

Ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որեւէ գործողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Նա մասնավորապես գրել է. «Երեկ՝ 2018 թ. մայիսի 29-ին, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կողմից առաջ քաշված 4 պահանջների հիման վրա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ղեկավարության հետ, որի […]

«Սեֆիլյանի գործով նոր իշխանությունները պետք է հետևություն անեն». Րաֆֆի Հովհաննիսյան/տեսանյութ/

«Սեֆիլյանի գործով նոր իշխանությունները պետք է հետևություն անեն»,-այսօր` մայիսի 30-ին Սեֆիլյան և ընկերներ գործով հետաձգված  վերաքննիչ դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մանրամասները` տեսանյութում:

Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Շնորհավորելով  դեսպանին` Արա Բաբլոյանը  հույս  է հայտնել, որ նա  իր գործունեությամբ նոր լիցք  կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարեւորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական […]

Մաքրել է պետք. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ իրենք ցանկացածի պահի պատրաստ են արտահերթ ընտրությունների: «Բայց խմբակցությունն էլ կարծիք չի հայտնել, թե որ պահին է ավելի պատեհ ընտրություններ կազմակերպել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Բագրատյանի՝ իհարկե, խնդիրներ կան առ այն, որ ՀՀԿ-ն խորհրդարանում է իշխանություն, իսկ «Ելք» դաշինքն էլ՝ այսինքն փոքրամասնությունը ձևավորել է կառավարություն: […]

«Ժողովուրդը «հեսա-հեսա» պայթելու է, սա ռումբ է». Կարո Եղնուկյան/տեսանյութ/

«Ժողովուրդը «հեսա-հեսա» պայթելու է, սա ռումբ է»,-այսօր` մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սեֆիլյան և ընկերներ գործով չկայացած դատական նիստին, ասաց «Սասնա ծռերի» աջակցության մեջ մեղադրվող, որերս կալանքից ազատ արձակված  Կարո Եղնուկյանը: Եղնուկյանը դատավորներին կոտրելու տարբերակ ունի: Մանրամասները` տեսանյութում:

«Եթե կորուստներ չլինեին, ջրի սակագինը կարող էր նվազել»

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը բյուջեի կատարողականի ժամանակ ասաց, որ Արփա-Սևան թունելի շինարարությունը նախատեսվում է ավարտել հոջորդ տարի: Նա տեղեկացրեց, որ Սևանի մակարդակը տարեսկզբի համեմատ ավելացել է մոտ 30 սմ-ով, 1900 մետր 74 սանտիմետր: «Չնայած նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ հետ ենք 13սմ-ով, որը պայմանավորված է 17-18 թթ-ի առանց ձյան տարով, հիմա ինչ […]

Մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի  31-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:    ԹԵՄԱ՝    աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը  Հայատանում գտնվելու օրերին հայտարարել էր ԼԳԲՏ համայնքին օգնելու մասին. այս հայտարարությունը հասարակության շրջանում դժգոհությունների առիթ է հանդիսացել. մեր օրերում քրիստոնեական արժեքներն ու  ԼԳԲՏ համայնքին օգնելու քարոզը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ