15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ես արդեն Արայիկ Հարությունյանին ուղղված նամակ ունեմ. Աշոտ Բլեյան

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ եթե կառավարության նոր ծրագրում թվեր լինեին, դա լուրջ չէր ընկալվի:  Նա ասաց, որ կառավարության նոր ծրագրում եղած փոփոխությունները ենթադրում են նաև ֆինանսական փոփոխություններ .«Ամեն բան խոսքով ասելը հեշտ է, անելն է դժվար: Ես մանրամասնորեն ծանոթացել եմ Կառավարության նոր ծրագրին։ Պետք […]

Նիկոլ Փաշինյանը խորհրդական է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահե Հովհաննիսյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասված է որոշման մեջ:

Արցախի ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել

«Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը հրաժարական է ներկայացրել»,-քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց  Արայիկ Հարությունյանը: «Այսօր հրաժարական են ներկայացրել ԱԱԾ պետ Ա.Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել», – նշեց նա: Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրաժարականի […]

Մասիսի քաղաքապետի գործի մասին դատախազության տարածած հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է առաջացնում. Քննչական կոմիտե

Մասիսի քաղաքապետի գործով մասին դատախազության այսօր տարածած հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է առաջացնում։  Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում թույլ է տվել բացթողումներ՝ ցուցաբերելով անհարկի շտապողականություն։ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է. […]

Լոռու մարզպետարանում պարարտանյութերի բաշխման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:  ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. […]

ՀՀԿ խմբակցությունից որոշ գործիչներ դուրս են գալիս պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողությունների պատճառով

««Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից որոշ գործիչներ դուրս են գալիս պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողությունների պատճառով»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Ակնհայտ է, որ այս գործընթացները նաև գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են, և խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին, այն առումով, որ գումարային որոշիչ […]

Սուրեն Պապիկյանն ընդունել է բրիտանական գործարար պատվիրակությանը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորած բրիտանական գործարար պատվիրակությանը։ Պատվիրակությանը ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։ Ողջունելով դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և պատվիրակության մյուս անդամներին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ շատ ուրախ է հյուրընկալել Միացյալ թագավորության այսօրինակ ընդարձակ պատվիրակությանը: […]

Աշխատանքային հանդիպում-քննարկում՝ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման և երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցների ձեռնրակման հետ կապված աշխատանքային հանդիպում-քննարկում: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ նախաձեռնված հանդիպմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը, վարչության ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Ընդգծելով […]

Դու, որ կամեցար ծարավածներին կենդանի՛ ջուր տալ չոր անապատում

Քանի որ վերջին դառնությունն անգամ ես համբուրեցի՝ տանջանքնե՛ր, խեթե՛ր և տխրություննե՛ր, վշտե՛ր հոգեկան, անխնամարկվող կսկի՛ծ ու ցավեր, տարակուսանքնե՛ր՝ հույսերի հանդեպ, ամոթանքնե՛ր, որ չունեին ծածկոց, խայտառակություննե՛ր անպարտակելի, պատկառանքնե՛ր, որ անհամարձակ են դարձնում մարդուն, անդարձ փախուստնե՛ր և հալածանքնե՛ր՝ մարդասիրությանն հակընդեմությամբ, ուղևորությամբ իմ երկար անցման՝ ձեռնունա՛յն եղա ու առա՛նց վարձի: Սակայն, Դու, ո՛վ Տէր, որ փրկությունն Ես և […]

ՊԵԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակել Արթուր Մանուկյանը և Միքայել Փաշայանը: Որոշման մեջ, մասնավորապես, գրված է. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արթուր Մանուկյանին նշանակել պետական եկամուտների նախագահի տեղակալ»:   «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Միքայել Փաշայանին նշանակել պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ