Ֆինանսների նախարարը ասուլիս է հրավիրել /տեսանյութ/
Տեսանյութը՝ Yerevan.today-ի
Տեսանյութը՝ Yerevan.today-ի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հոկտեմբերի 4–ի կառավարության նիստում դժգոհություն հայտնեց կառավարության ներկայացրած՝ օրենսդրական փոփոխության ձևակերպումների հետ կապված։ Կառավարությունն առաջարկում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ Փաշինյանը դժգոհություն հայտնեց օրենքում փոփոխության ձևակերպումից, ըստ որի, առաջարկվում էր սահմանել, որ 4 և ավելի երկրների նախագահների այցելության […]
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-12 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան անդրադարձել է երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրների մասին: Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում նման հետևողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գռառումներում […]
lragir.am-ի զրուցակիցն է զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը -Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերից հետո ինքը հրաժարական կտա, և Ազգային ժողովը երկու տարբերակ ունի՝ կամ ընտրել նոր վարչապետ, կամ գնալ ընտրությունների։ -Նիկոլ Փաշինյանի իրավունքն է՝ երբ ուզի կարող է հրաժարական տալ։ Մինչև մայիսի 8-ը նա ազատ է ամեն ինչ անելու, և խորհրդարանն […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։ «Օգոստոսին եւ սեպտեմբերին իմ գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դրական են գնահատում գործարարները։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ ժողովրդի պահանջն է, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,- […]
Նոր հայտնի դարձավ, որ Պայծիկ կովը հրաժարվել ա կաթ տալ, իսկ հավերը ձու ածել, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն… Գրում է իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը՝ արձագանքելով սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությանը, թե սփյուռքահայերը չեն տեղափոխվի Հայաստան բնակության մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն:
Ընկերներ ջան Դրամատիկ գիշերվանից հետո հիմա բացվում է նոր առավոտը, և շատերդ երևի հարց եք ձեզ տալիս, թե հիմա ինչ է լինելու։ Որպեսզի այդ հարցին պատասխանել, նախ պետք է հասկանալ, թե երեկ ինչ եղավ, և ինչու։ Երևանի ընտրությունների ընթացքում արդեն ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, և իր գլխավորած հեղափոխական շարժումը, փորձելու են կապիտալիզացնել ընտրությունների արդյունքները, […]
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակն ավելի է լարվելու, քանի որ ոչ իշխանական ուժերը, ըստ նրա՝ սաստկացնելու են իրենց պայքարը։ «Հրաժարական տալու և նոր վարչապետ չառաջադրելու միջոցով արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ես ռիսկային եմ համարում, որովհետև վստահություն կա, որ նրանք անպայմանորեն […]
Գագիկ Ծառուկյանը երեկոյան կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ: Այս մասին Ֆեյսբուքիիր էջում տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն […]




























