05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սոցցանցերը կարող են մարդկանց մոտ սեփական «ես»-ից պաթոլոգիական կախվածություն առաջացնել

Սոցցանցերը մարդկանց մոտ սեփական «ես»-ից նոր տեսակի պաթոլոգիական կախվածություն կարող են առաջացնել՝ գրում է Daily Mail-ը։

Նոր տեսության հեղինակ Ուիլյամ վան Գորդոնը նշում է, որ գիտական շրջանակներում տարածված կարծիք կա, որ պաթոլոգիական կախվածության երկու տեսակ կա՝ քիմիական, օրինակ՝ ալկոհոլից, և վարքային, օրինակ՝ համակարգչային խաղերից։

Սակայն այս նոր տեսության համաձայն՝ կա նաև երրորդ տեսակ՝ օնթոլոգիկ՝ կախվածություն մեր գոյության մասին մեր իսկ համոզմունքներից, որի արդյունքում մենք հեռանում ենք իրականությունից և իմաստնությունից։

Գորդոնը միաժամանակ նշում է, որ օնթոլոգիկ կախվածությունից ազատվել ցանկացող մարդկանց մոտ հաճախ նկատվում է հուսահատության համախտանիշ։ Մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց անկեղծ լինել սեփական ես-ի հետ, օրինակ՝ բարի գործ անելիս հարցնեն իրենք իրենց՝ արդյոք թաքուն նպատակներ չեն հետապնդում՝ պարգևի կամ սեփական շահի ակնկալիքով։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ