07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Թոշակ-աշխատավարձ չի բարձրանա. Հրապարակ

Հնարավո՞ր է պառլամենտի լուծարումը, նոր ընտրությունները պայմանավորված են նաեւ 2018-ի բյուջեի «խղճուկությամբ»․ այնտեղ արտահայտված չէ տնտեսական «թռիչքաձեւ զարգացման» բումը, ավելանալու է արտաքին պարտքը, ինչի դեմ ժամանակին խոսում էր ընդդիմադիր Փաշինյանը, փորձում եք խիստ սահուն թոշակ-աշխատավարձերի բարձրացման բացակայությունը քողարկել արտահերթ ընտրությունների հանգամանքո՞վ՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ «Ոչ, չենք փորձում։ Կարծում եմ նաեւ՝ «խղճուկ» բառն էլ տեղին […]

Արցախը ողջունում է Աննա Հակոբյանի քայլը, բայց եւ հիշեցնում

«Մենք ողջունում ենք այդպիսի նախաձեռնությունները, որովհետև, որովհետև այն խաղաղությանն է ուղղված եւ լավ իմանալով, թե ինչ է պատերազմը, մենք գիտենք խաղաղության գինը»,-Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությանը, ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում  Ռուսաստանի […]

Կուզեի, որ հեղափոխական իշխանությունն այսուհետև իր գործընկերներին պաշտոնից նսեմացնելով չազատեր փողոցի սուլոցների տակ

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, շատերդ արդեն տեսել եք Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի կողմից ստորագրած հուշագիրը, և հասկանում եք, որ հերթական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը արդեն մոտ է, «վատ» բանակցություններն էլ շատ ավելի լավ են, քան «լավ» աղբամանային պատերազմը, որին շատերը սկսել էին «դուխով» պատրաստվել։ Ըստ էության, հիմա մնում է այդպիսի հուշագիր ստորագրել […]

Դաշնակցությունը չասաց՝ հուշագիր կստորագրեն, թե՝ ոչ

Կառավարությունում տեղի է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը: հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: «Շահագրգիռ, շատ օգտակար քննարկում էր՝ հարցերի լայն շրջանակի հետ կապված, կարծում եմ, որ հետագա քննարկումները թույլ կտան ճիշտ լուծումներ գտնել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,- […]

Բիլ Գեյթսը 171 միլիոն դոլարով հողատարածք է գնել

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 171 միլիոն դոլարով հողատարածք է գնել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Նշվում է, որ  14.5 հազար ակր մակերեսով հողատարածքը Հարավային Վաշինգտոնում է: Այդպիսի գործարքների ուսումնասիրությամբ զբաղվող Land Report պարբերականն ընդգծում է, որ դա 2018-ին ԱՄՆ-ում գնված ամենամեծ հողատարածքն է: Գործարքը կնքվել է մի քանի միջնորդ ընկերությունների միջոցով:

Հասկանո՞ւմ եք չէ, տիկին Աննա Հակոբյան, թե դա ինչ է նշանակում

Երևանում անցկացվում էին կին-առաջնորդների թրեյնինգներ, որոնց արդյունքներով մասնակիցներ պետք է ընտրվեին՝ Հայաստանը ներկայացնելու համար: Մասնակիցների քվեարկության արդյունքում 4-հոգանոց խմբի մեջ Վրաստանում կին-առաջնորդների սեմինարին մասնակցելու համար ընտրվեցի նաև ես: Քանի որ մինչ այդ ավարտել էի արդեն առաջնորդության ինստիտուտը, Թիֆլիսի սեմինարից մոտավոր ակնկալիքներ ունեի: Սակայն պարզվեց, որ այնտեղ մեզ լրիվ այլ բան է սպասվում: Սեմինարին մասնակցում էին […]

Քրիստոսին հետևելը Խաչի ճանապարհ է, որտեղ մարդը բուժվում է

Շատերը սխալ կարծիք ունեն, որ հենց սկսեցիր Քրիստոսին հետևել, էլ ոչ դարդ կունենաս, ոչ ցավ: Աշխարհում շատ կան այսպիսի քարոզիչներ, բայց սա սուտ է ու կեղծիք: Քրիստոսին հետևելը Խաչի ճանապարհ է, որտեղ մարդը բուժվում է, ինչպես ծանր հիվանդը ցավերի միջով է անցնում ապաքինվելու համար: Բայց Աստված համբերելու ուժ է տալիս: «Հոգին օգնության է հասնում մեր […]

Գիտնականները պատմել են ֆիզիկական ծանրաբեռնվածության օգտակարության մասին

Սան Պաուլոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական վարժություններ կատարելու ժամանակ սպիտակուցային տոքսինները սկսում են դուրս գալ մարդու մկաններից: Մարդկանց մկաններում տոքսինների հսկայական պարունակությունը հանգեցնում է ոչ միայն դրանց դիսֆունկցիայի, այլև վնասում է նյարդերը՝ հաղորդում է Medical Xpress-ը: Մկների վրա կատարված փորձի ժամանակ գիտնականները նաև նկատել են, որ ֆիզիկական ակտիվության բացակայությունը և «տոքսիկ […]

Շարմազանովը Թուրքիայում խոսել է նոր մարտահրավերի մասին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ