Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» проходной двор-ի է վերածվելու, որտեղ ՀՀ-ն միայն սպասարկող է /Տեսանյութ/

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին Ազգային ժողովի հավատարմագրումից զրկելու վերաբերյալ: Հայտարարությունը` ստորև. «Դեկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ազգային ժողովի աշխատակազմից գրությամբ տեղեկացրել են, որ նախազգուշացում են հայտնել խորհրդարանում հավատարմագրված Քնար Մանուկյանին, և քանի որ դա երկրորդն էր այս տարվա ընթացքում, լրագրողը հավատարմագրումից զրկվել […]
Ադրբեջանը պատրաստ է դիտարկել վերաինտեգրման հարցով հայերի բոլոր հայտերը: Այս մասին BBC World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ադրբեջանն անցկացնում է մեկ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակեցվածների՝ իրենց տներ վերադարձի գործընթաց: Կային հայեր, ովքեր որոշեցին հեռանալ Ղարաբաղից, չնայած մենք նրանց կոչ էինք անում մնալ: Ադրբեջանն ապահովում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ […]
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում են մոբիլիզացնել ևս 450,000-500,000 քաղաքացիների: Միաժամանակ նա ընդունել է, որ սա բավականին զգայուն և ծախսատար թեմա է: Ավելի վաղ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան BBC-ին տված իր հարցազրույցում նախազգուշացրել է, որ ուկրաինացիները առանց Արևմուտքի հետագա աջակցության գտնվում են մահացու վտանգի տակ: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Արցախից բռնի տեղահանված իրավաբան Սուրեն Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի գնդակոծության տեսանյութն ու գրել. «Երկար եմ մտածել` այս վիդեոն հրապարակել, թե չէ… Բայցևայնպես, մեր բոլորիս Երևանում տոնածառի լույսերը ու հրավառությունը համացանցում դիտելուց հետո չեմ հապաղել… Մեր բաժին Արցախահայերիս «հրավառությունը»… 19.09.2023թ.»:
Ֆրանցիսկոս պապը քահանաներին որոշակի հանգամանքներում թույլատրել է օրհնել նույնասեռականների միությունները: Այս թույլտվությունը նշանակալի առաջընթաց է ԼԳԲՏ համայնքի համար: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, որ Եկեղեցու կանոնավոր արարողությունների մաս չպետք է կազմեն այդ միությունները և հավելել է, որ առաջվա պես ամուսնությունը դիտարկում է որպես տղամարդու և կնոջ միություն: Պաշտոնական Վատիկանը հայտարարում է, որ դա պիտի լինի […]
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին կոչել է ամենաժողովրդավար տղա: Ադրբեջանի բռնապետությունը և Հայաստան- ժողովրդավարության բաստիոնը իրար նման են, երկու երկրներն էլ ավտորիտար ձևով միանձնյա են ղեկավարվում, երկու երկրներում էլ իշխանության քննադատները, ռեժիմին ենթակա դատաիրավական համակարգի միջոցով, հայտնվում են բանտերում: Երկու երկրներում էլ համապետական ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել։ Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններում […]
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղծ փաստաթղթերով վաճառելու, գնորդից գումարը հափշտակելու դեպքերով։ Մասնավորապես, պարզվել է, որ մեծամասամբ զոհ են դառնում երկար ժամանակով չբնակեցված բնակարանները։ Չարագործները, տեղեկանալով, որ բնակարանները տարիներով փակ են, բնակարանով զբաղվողները երկրում չեն, կեղծ լիազորագրեր են սարքում, որոնցով կազմակերպվում են առուվաճառք: Գնորդից ստանում են գումարը, […]
Երեկ կեսօրից հետո ՔՊ վարչության փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում ընդունել են համայնքների ՔՊ-ական ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել գրեթե բոլորը, հանդիպման նպատակը համայնքի ղեկավարների աշխատավարձերի բարձրացման թեման է եղել։ Իշխանությունը որոշել է ընտրությունների շեմին բարելավել պոտենցիալ ձայն բերողների սոցիալական վիճակը: Գրասենյակում 2 ժամից ավելի քննարկել են աշխատավարձերի բարձրացման հարցը, ասվել […]