04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշը: ԿԸՀ տվյալներով, ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների 48.63 տոկոսը: Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592, 479։

Ընտրողների կեսից ավելին չի մասնակցել ընտրություններին

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների 48.63 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592, 479։ Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների. Թիվ 1 ընտրատարածք 97 300 Թիվ 2 ընտրատարածք 105 […]

Խայտառակ ցածր ցուցանիշ

Երեւանում մասնակցությունը ընտրություններին չի հասնում 50 տոկոսի, կազմելով 47,6 տոկոս : Սա խայտառակ ցածր ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ հասարակությու հիասթափված է հեղափոխության արդյունքներից:  Հիշեցնենք, որ 2012թ. մասնակցությունը ընտրություններին կազմել է 62.9 տոկոս, իսկ Երեւանում` 59,3 : 

Ի՞նչ է տիրում ընտրատեղամասերում, սա ի՞նչ բան է

Սպիտակ քաղաքում (թվով 9 ընտրատեղամասեր) և Արևաշող համայնքում (թվով 2 ընտրատեղամասեր) հոսանքազրկվել են 20:02 րոպեից սկսած, տեղեկացնում է «Սասնա ծռեր» կուսակցության կենտրոնական շտաբը։ Այդ մասին ահազանգ էր հնչեցրել նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Այս պահին Սպիտակ քաղաքում եմ և քաղաքի լույսերն անջատված են։ Ի՞նչ է տիրում ընտրատեղամասերում։ Սա ի՞նչ բան է»: 

ԱԺ արտահերթ ընտրություններում ամենաթանկ քարոզարշավն իրականացրել է «Իմ քայլը» դաշինքը

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝  «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: «Սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամները ու ներկայացրել տեղեկանքներ դրանց մասին: Կենտրոնական բանկից ևս 3 […]

Սթրեսն առավել վտանգավոր է կանանց սրտի համար

ԱՄՆ-ում սրտային հիվանդությունները կանանց և տղամարդկանց մահանալու առաջին պատճառն են: Յուրաքանչյուր տարի սրտային հիվանդությունների պատճառով մահանում է մոտ 600.000 մարդ: Նոր հետազոտությունը, որի նպատակն էր պարզել, թե ինչպես է ազդում սթրեսը սրտային հիվանդությունների առաջացման վրա, պարզել է, որ սթրեսն առավել շատ վնասում է կանանց սիրտը, քան տղամարդկանց: CBS News-ը հաղորդում է, որ Փենսիլվանիայի պետական բժշկական […]

Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ժամը 20։00-ին փակվել են հանրապետությունում գործող բոլոր 2010 ընտրատեղամասերը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2.573.779 ընտրող: Ժամը 17։00-ի դրությամբ՝ ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 մլն 025 002 ընտրող կամ ընտրողների 39. 54 տոկոսը։ Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592,479։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է […]

Ընտրակաշառք բաժանելու ահազանգի հետքերով նյութեր են նախապատրաստվում

Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին «factor.am»-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Գլխավոր դատախազության […]

Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը. Աշոտյանը՝ Փաշինյանին /տեսանյութ/

Ինձ, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնակատարին, մտահոգում է ցածր մասնակցությունը: Այս մասին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Կոչ եմ անում անպայման գնալ ընտրությունների, անպայման մասնակցել եւ ձեր ձայնը տալ հանուն Հայաստանի ապագայի»,-ասաց նա: Անդրադառնալով ընտրությունների ցածր մասնակցությանը, Աշոտյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը երեք պատճառ բերեց, թե ինչու է մասնակցությունը ցածր: Առաջինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված