Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում է արտախորհրդարանական ուժերին «զուգահեռ խորհրդարան» կազմավորել
Ընտրարշավը սկսվելուց՝ «Ազատություն» ռադիոկայանում մի քննարկման ընթացքում արդեն առաջարկել էի արտախորհրդարանական կուսակցություններին լծվել կառուցողական օրինաստեղծ համատեղ աշխատանքի՝ ստեղծվող ԱԺ-ից դուրս եւ դրան զուգահեռ: Կարծում եմ, եթե ԱԺ-ից դուրս գտնվող քաղաքական ուժերը (իսկ ընտրությունների արդյունքներից արդեն պարզ է, որ դա քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունն է) իրոք համարում են, որ ասելիք/անելիք ունեն Հայաստանի քաղաքական դաշտում, ապա՝ քաղաքացիական […]





































