Կողոպտել են Ռաֆայել Քոթանջյանին
Դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը: Երբ Ռ. Քոթանջյանը մտել է գետնանցում, անհայտ անձն ակնհայտ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր: Ոստիկանությունը […]





































