15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում` փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ […]

Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են. Դավիթ Ադյան

Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցներից Դավիթ Ադյանը, ով ըստ տարածված լուրերի, ձերբակալվել էր, գրառում է թողել ֆեյսբուքյան իր էջում. «Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»։ Հիշեցնենք՝ […]

«Սասնա ծռերը» չունի այդքան քաղաքական կշիռ՝ իշխանությունների վրա ճնշում գործադրելու. «Իմ Քայլ»-ի պատգամավոր

«Ճնշման փորձ կա, բայց այդ քաղաքական ուժը չունի այդքան  քաղաքական կշիռ՝ իշխանությունների վրա ճնշում գործադրելու, որովհետև այսօրվա իշխանությունը երբեք չի փորձում ազդել դատական համակարգի վրա կամ միջամտել դատական  գործնթացներին։ Ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններն ի զորու չեն  այս իշխանությանը ստիպել խառնվել դատական  պրոցեսներին»,-կարծում է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը: Հիշեցնենք, «Սասնա […]

Վրաերթի է ենթարկվել վարչապետի օգնականը

Վթարի են ենթարկվել ՈՒՀԱ-ի անդամներ Վարդան Զադոյանն ու Արտակ Գասպարյանը, որը վարչապետի օգնականն է և քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերը։ Զադոյանին ու Գասպարյանին փողոցում վրաերթի է ենթարկել մի մեքենա, որը հետո հայտնի «կավեէնշիկներին» տեղափոխել է հիվանդանոց։ «Մենք ոտքով ման էինք գալիս, մեզ գցեցին տակը»,- ասել է Վարդան Զադոյանը։ Դեպքը տեղի է ունեցել Մերգելյան ինստիտուտի ցայտաղբյուրի մոտ, մեքենան հետընթացի ժամանակ […]

ԵՄ-ի կողմից հաջորդ 7-ամյա աջակցության ծավալը կախված է ՀՀ իշխանությունների` բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքից. ԵՄ դեսպան

ԵՄ-ի կողմից հաջորդ 7-ամյա աջակցության ծավալը կախված է ՀՀ իշխանությունների` բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ֆինանսական փաթեթներին: Դեսպանի խոսքով՝ վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության նիստում տարեկան գործողությունների ծրագրի քննարկումն էր: «Ես հասկանում եմ, որ հայկական կողմը դրական է […]

Շտապի՛ր, մի՛ ծուլացիր, հանձնի՛ր ինքդ քեզ Քրիստոսին. Հայ Առաքելական եկեղեցին նշում է սուրբ ղեւոնդյաց տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ փետրվարի 26-ին նշում է Սուրբ Ղևոնդյաց քահանաների հիշատակության օրը: Քահանաների դերն, անխոս, կարևոր է եղել ինչպես դարեր առաջ, այնպես էլ մեր օրերում: Տոնը, որ այսօր նշվեց, կապվում է  Ավարայրի ճակատամարտում սրբացած քահանաների հետ, ովքեր  ժողովրդի կողքին էին այդ օրերին և պայքարում էին հայրենիքի ու քրիստոնյա ժողովրդի պահպանման համար:  Ղևոնդյանց սուրբ քահանաները Սուրբ […]

Հայաստանի զինուժը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին. Դավիթ Տոնոյան

 Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններում բանակի մասնակցության խնդրին։ Հայաստանի զինված ուժերը մասնակցել են 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել, կատարել են իրենց պարտականությունները»,- ասել է նախարարը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ