15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտները վկայականներ ստացան Սերժ Սարգսյանից

Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ հիմնական հոսքի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շրջանավարտներին վկայականները հանձնել է ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:  ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան»  քաղաքական դպրոցն առաջիկայում հայտարարելու է չորրորդ հոսքի ընդունելություն։

Լարված իրավիճակ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում

Երևանի Պետական համալսարանում մեկնարկեց հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում մեկ հարց է` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Նիստի սկզբում հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ասաց, որ այսօր նկատվում են որոշ խմբեր, որոնք համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են ծառայեցնել իրենց շահերին։ «Համոզված եմ, որ իրավիճակը հանգուցալուծում չստանալու դեպքում ամեն օր […]

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել դիվանագետների նշանակման հարցում: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ նշելով, որ մերժել են ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը մի քանի պատճառներով: Նախարարության ներկայացրած եզրակացության մեջ հղում է արվում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքին, ըստ որի` դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում hանրապետության նախագահը՝ վարչապետի […]

Սխալ է, երբ հակառակորդի խոսքն ու գնահատականը բերում եք մեր դաշտ. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անընդունելի է համարում հակառակորդի խոսքն ու գնահատականի տեղափոխումը հայկական  դաշտ։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «Կարծում էի պարտադիր չէ այլևս լրատվամիջոցներին հիշեցնել, որ պետք չէ ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ, անտրամաբանական և այլաբնույթ նյութերը բերել մեր դաշտ, դնել ուղիղ խոսքով և այլն: Անկախ ձեր այս կամ այն մոտեցումից և համոզմունքից սխալ է, երբ […]

Ինչո՞ւ է սպառնում Ժիրայր Սեֆիլյանը. Փաստ

Ժիրայր Սէֆիլյանի վերջին շրջանի ակտիվությունն անմիջական կապ ունի Արցախի շուրջ ընթացող զարգացումների հետ, քանի որ այս փուլում այդ հարցի վերաբերյալ առկա է անորոշություն, եւ այն հաճախ է դառնում քաղաքական շահարկումների առիթ: Թերթը պարզել է, որ ինչպես 2016-ին, երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթանում էր լուրջ բանակցային գործընթաց (Սանկտ Պետերբուրգ, Վիեննա), այնպես էլ հիմա, ռուսական շրջանակները փորձում […]

ԵՊՀ ռեկտորը կմնա Արայիկ Հարությունյանի կոկորդի՞ն. Ժողովուրդ

Այսօր ԵՊՀ-ում անցկացվելու է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Քանի որ օրեր առաջ Սիմոնյանը օրաթերթի հետ զրույցում պնդել էր՝ ինքը հրաժարական ներկայացնելու միտք չունի, երեկ մեկնաբանությունների համար կրկին դիմեցինք ռեկտորին: «Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որեւէ բան ասել… Ես հոգաբարձուների խորհրդի […]

Նիկոլ Փաշինյանը կրկնեց Սերժ Սարգսյանի խոսքերը. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր: «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ