Պակիստանում մահմեդականները հարձակվել են եկեղեցու վրա. կան տասնյակ զոհեր /տեսանյութ/
Պակիստանում մահմեդականները հարձակվել են եկեղեցու վրա, քանդել եկեղեցին: Կա 93 զոհ:
Պակիստանում մահմեդականները հարձակվել են եկեղեցու վրա, քանդել եկեղեցին: Կա 93 զոհ:
Ատոմակայանի վերաբերյալ բազում քննարկումներ, մեկնաբանություններ կան, բայց ես ուզում եմ արձանագրել, այդ հարցն օրակարգում չկա: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը նշեց, որ որ համապարփակ և ընդլայնաված համագործակցության պայմանագրում խոսվում է ոչ թե ատոմակայանի փակման, այլ համարժեք հզորություններ ձևավորելու մասին: Ատոմակայանի գործունեությունը, որքան հնարավոր կլինի, կերկարացնենք, բայց բոլորս էլ հասկանում ենք, […]
2019 թվականի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով, այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30 տոկոսվ ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», – ասաց նա: […]
Երեւանի ավագանի, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մեղադրում է Հայկ Մարությանին Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձը նսեմացնելու մեջ : Վերջինս յասօր Երեւանի ավագանու նիստին հայտարարեց որ տպավորությունն այնպիսին է, որ քաղաքայն իշխանությունը միտումնավոր նսեմացրել է ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձի քարոզչական-հանրային նշանակությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
Այսօր՝ մարտի 19-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ մեծամասնության ներկայացուցիչներ Կարեն Անտաշյանը և Սուրեն Գալստյանը ավագանու անդամի պաշտոնից ազատվելու դիմում են ներկայացրել: Կարեն Անտաշյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին: Ազատ մանդատները տրվել են Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին:
Այսօր՝ մարտի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Մասիս Բարսեղյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կողմնային շրջանի ծակած-կտրած պրոֆոլ արյունահոսող վերք» ախտորոշմամբ, և […]
Հաշվի առնելով այն, որ վարչապետ Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանում կրճատվեցին քաղաքականություն մշակող մի քանի նախարարություններ, այդ թվում մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները, նկատում ենք, որ մեր վարչապետը որոշել է անձամբ ստանձնել այդ նախարարությունների դերը։ Նա միաժամանակ ոչխարաբուծությանն է զարկ տալիս և ձեռքի հետ էլ բանաստեղծություն է գրում։ Հ.գ. Տարակուսելի է , որ երկրի վարչապետը գնում ծանոթանում […]
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարանիշի «Դեռինգեր» ատրճանակ՝ 3 փամփուշտով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։ […]
























