Մարտի 1-ի զոհերի ծնողները մասնակցում են Անկախության տոնակատարությանը, իսկ անկախության համար նահատակված զինվորների ընտանիքներին անտեսում են սեւազգեստ մայր /տեսանյութ/
Մամուլի ասուլիսով են հանդես գալիս տարբեր տարիներին սահմանում, բանակում և պատերազմի դաշտում զոհված և վիրավոր զինծառայողների հարազատները։ Նրանք պահանջում են աջակցություն՝ մարտի 1-ի զոհերի և վիրավորների հարազատներին տրվող աջակցության՝ 30 և 15 մլն դրամի չափով։ Սեպտեմբերի 19-ին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նրանց մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման արդյունքները նրանց չգոհացրեց և որոշեցին հետագա անելիքների մասին հայտնել վարչապետի՝ […]
Այսօր 19 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը ժամը 20.00-ի դրությամբ մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 44339 քաղաքացիներից 21603-ը կամ ընտրողների 48.72 տոկոսը։ Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից քվեարկել է 625 ընտրող (68.23 տոկոս)։ Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունն ԱԱԾ մամուլի կենտրոնից հրաժարվել են մեկնաբանել: Հիշեցնենք, երբ երկրորդ նախագահին առողջական խնդիրների վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանը հարց ուղղեց, վերջինս պատասխանեց, թե չի ցանկանում նման ձեւաչափով այդ մասին խոսել:
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արագածոտնի Ղազարավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Հայկ Ասատրյանը վերընտրվել է։ Նախնական տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 300 ընտրողից 196-ը։






























