29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Քարոզարշավը սկսել է ու ձեր ականջներին տոննաներով լապշա կկախեն, սեր կբացատրեն ու կտերով, ստերով, կեղծիքներով կկերակրեն

Ժողովրդական ալիքի արդյունքում իշխանական պաշտոններում տեղավորված գործիչներին շատ արագ փչացրեց «պալատական փափուկ» կյանքը և նրանք սկսեցին կտրվել ՀՀ քաղաքացիներից, աստիճանաբար հեռանալ, սառել և նաև հաճախ «մուննաթ» գալ: Ինչևէ, քարոզարշավ է ու այն ունի իր ուրույն կանոնները, և ինչպես ամուսնական զույգերի դավաճանության դեպքում է լինում, պետք է սկսել կրկին սիրաշահել, հաշտվել, քաղցր ու հուզառատ խոսքեր ասել, […]

Հանրաքվե անցկացնելու համար կհատկացվի 3, 447 միլիարդ դրամ

Կառավարությունն ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու համար կհատկացնի 3 միլիարդ 447 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարից 2 միլիարդ 553 միլիոն դրամը հատկացվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 660 միլիոն դրամը՝ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակման համար, 234 մլն ոստիկանությանը՝ քաղաքացիներին ծանուցելու համար: Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարի 80%-ը բաշխվելու է ընտրական հանձնաժողովի անդամներին որպես աշխատավարձ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի […]

«Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության եւ համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք եւ ազգային ինքնության գիտակցման […]

Ո՞ւր ենք հասել, որ այս թեմաներով այսօր Հ1-ի ցանկալի հյուրը թիվ 1 կեղծարար Գագիկ Ջհանգիրյանն է

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած. Ջիվանի Հ1-ով Պետրոս Ղազարյանը «լուրջ» դեմքով զրուցում է անկախ Հայաստանի ընտրությունների թիվ 1 կեղծարար, 1995թ․ ԿՀԸ հանձնաժողովի իրական ղեկավար (ի պաշտոնե՝ տեղակալ), 90-ականներին բանակում կատարված հազարների հասնող սպանություններ կոծկող և ճակատագրեր խեղող զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Որքանով հասկացա, թեման ՍԴ-ի հարցն է, օրինականությունը […]

Ծննդատները գործելու են, ահաբեկելով ոչնչի չեք հասնի, Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել. իմքայլականը՝ նախարարությանը

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է․ «Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը: «Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է չկա »: Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին: […]

«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնում Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար

Հանգստյան օրերին Մյունխենում անվտանգության միջազգային ամենամյա համաժողովում տեղի է ունեցել հասարակական քննարկում՝ Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև, գրում է «Аргументы и факты» (АИФ) թերթը: Թերթը նշում է, որ երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես հայտնի է, ծայրահեղ լարված են, եթե ոչ թշնամական: Պատճառը Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճն է: Մյունխենում ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը փորձել են […]

Կարպմանի եռանկյունին՝ զոհը, չարագործը և փրկիչը

Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ։ 2018 թվականից ի վեր քաղաքական գործընթացներն ընթանում են «սևերի», ըստ Ստիվեն Կարպմանի՝ Չարագործի, Զոհի՝ ժողովրդի, և Փրկչի՝ «ժողովրդի առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի եռանկյան միջև։ 1968-ին Ստիվեն Կարպմանը գրում է «Fairy Tales and Script Drama Analysis» աշխատությունը, որտեղ նկարագրում է «Կարպմանի եռանկյան» կամ այլ կերպ՝ «Ճակատագրի եռանկյան» մոդելը, որը հիմա օգտագործվում է հոգեբանության ու հոգեբուժության մեջ։ Եռանկյան գագաթներն են՝ Զոհը (victim), Չարագործը կամ բառացիորեն՝ […]

Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին։ Շնորհավորելով նշանավոր տոնի և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ Նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։ ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակ  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ