29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Ամբողջը տանուլ եք տալիս, գոնե սա հասցրեք անել». Արմեն Աշոտյանը՝ իշխանությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց հիմա Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի մամլո ասուլիսն է: ՖԲ պատիս տակ քնող իշխանական ՊՈԱԿ-ի պատասխանատուներ, արագ հասկացեք, ով կա հայ լրագրողներից դահլիճում, խնդրեք թող հարց ուղղեն տիկին Զախարովային, կապված ռուսական մամուլում վերջին օրերին տեղ գտած ադրբեջանական պրոպագանդայի զարհուրելի արտանետվածքի հետ (lenta.ru, ng.ru, gazeta.ru) […]

ՍԴ դատավորները չեն դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. հանրաքվեն կկայանա

Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։  Նշենք, որ այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Օրենքը նախատեսում էր, որ մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից. այդպիսով նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային […]

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը: «Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․ Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․ Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա: Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր:

Լարված իրավիճակ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել։ «Բոլորին հեռացնում են աշխատանքից, որ հավաքվեն՝ մի 200 հոգի մարդ կհավաքվի», – Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխատանքից ազատված բուժքույր Ժենյա Մկրտչյանը։ Բուժքրոջ խոսքով՝ բժշկական կենտրոնի տնօրինությունից տարբերի բաժինների աշխատակիցներին ստիպել են ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ասել են՝ այնպես կազատեն, որ այլ տեղ աշխատանքի […]

«Լուսավոր Հայաստան»-ը դատի է տվել Լևոն Զուրաբյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու, մասնավորապես, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին։   Որպես պահանջ՝ նշված է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը։  

«Իրեն ողջունող մարդկանց Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք». Հայկ Մամիջանյան

«Մենք տեսնում ենք, թե ոնց են Արցախի հարցի քննարկումները վերածվում «Կիսաբաց լուսամուտների». Մյունխենի շոուն «Կիսաբաց լուսամուտներ» էր, միայն հոգեբանն էր պակասում, որը պետք է վեր կենար և ասեր՝ գիտե՞ք ինչ, ես համարում եմ, որ դուք պետք է հաշտվեք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով՝ «չարժեր այդքան էժանացնել» այդ խնդիրը:  «ՀՀԿ փոխնախագահն արդեն ասել է, […]

Վահրամ Բաղդասարյանը վերընտրվել է

ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում տեղեկացված է, որ Վահրամ Բաղդասարյանը վերընտվել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման » ամբիոնի վարիչ. «Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Վաղինակի Բաղդասարյանը վերընտրվեց Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման » ամբիոնի վարիչ: Երկար տարիների անմնացորդ աշխատանքն անարդյունք չմնաց: Շնորհավորում ենք Վահրամ Բաղդասարյանին, […]

Փետրվարի 28-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 28-ին՝ ժամը  12:30-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը և  Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ կենտրոնի բժիշկների ու աշխատակիցների բողոքը տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ.  ՀՀ  Ան որոշումը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի միավորումը  «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին. երևույթի վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռանկարները: 

Վահագն Հովակիմյանը ստում է. դրամահավաքի նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը

Երեկ՝ փետրվարի 26-ին, ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, որում մասնավորապես առաջարկում էին, որ իշխող ուժի ներկայացուցիչները փետրվարի 25-ին տեղի ունեցած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարի՝ օրենսդրությամբ նախատեսված հանրաքվեի հիմնադրամի թույլատրելի շեմը գերազանցող մասը փոխանցեն պետական բյուջե՝ հաշվի առնելով այն, որ դրամահավաքի՝ նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված