Հաշվետու ժամանակահատվածում Կառավարությանը հաջողվել է ապահովել ՀՀ ներքին ու արտաքին անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Զեկույցը ներկայացնող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ՝ զեկույցի հաշվետվողականությունը համընկավ մի ժամանակաշրջանի հետ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է Կորոնավիրուսի համավարակի դեմ: Ըստ նախարարի՝ համավարակը կաթվածահար է արել միջազգային համագործակցությունը, միևնույն […]





































