Ղարաբաղը այլեւս Արցախի Հանրապետություն է՝ ինքնորոշված պետություն. «Արդարություն» կուսակցություն
Երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ինքն իրավասու չէ ներկայացնել նաեւ Արցախի իշխանություններին, քանի որ վերջիններիս կողմից նման լիազորություն չունի, մեզ, ինչպես նաեւ շատերին թվաց, որ այդ հայտարարությունը ամենեւին էլ պոպուլիստական տարրեր չի պարունակում, այլ իրերն իրենց անուններով կոչելու լուրջ քաղաքական հայտ է, որին Արցախում երկար են սպասել: […]





































