08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սաղ Սերժնա մեղավոր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրանքների սկանդալային տեսանյութից հետո իշխանական պրոպագանդիստները ափալ-թափալ փրփուրներ են փնտրում՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բուն մեղադրանքները հերքելու փոխարեն։

Այսպես, նրան փորձում են «պաշտպանվել» WikiLeaks-ի 2010 թվականի դեկտեմբերի հրապարակումով, որում հիշատակվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակը Սերժ Սարգսյանին, Իրանում Հայաստանի միջոցով բուլղարական զենքի օրինակների հայտնաբերման հետ կապված։

Այդ նամակում նկարագրելով իրավիճակը՝ Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, որ զենքի ապօրինի մատակարարում չի կատարվել, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով։

Հաշվի առնելով, որ Հայաստանի դեմ նման միջոցների ԱՄՆ-ն չի դիմել, վստահ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները այդ ժամանակ ներկայացրել էին բավարար ապացույցներ։ (մանրամասները այստեղ՝ https://www.kavkaz-uzel.eu/blogs/275/posts/6176) ։

Բացի դրանից, 2011 թվականի հունվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տրված հարցազրույցում ուղիղ հերքել էր այդ լուրերը (մանրամասները այստեղ՝ https://ria.ru/20110127/326932527.html ):

Ինչպես տեսնում եք, «սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են։

Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Ձեզ կարող եք շարունակել խայտառակել, բայց երկիրս հանգիստ թողեք, բավական է»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ