Նիկոլից անգամ վարչապետ չեն կարողանում կերտել, ուր մնաց՝ զորավար․Արմեն Աշոտյան
newsarmenia.am
newsarmenia.am
Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության 10կուսակցություններ միասնական հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ 2020 թվականի օգոստոսի 10-ին լրացավ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, […]
Խորհրդարանն 22 կողմ, 68 դեմ ձայներով չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ արտակարգ դրությունը վերացնելու մասին որոշման նախգիծը: Մինչ քվերակությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու առաջարկին: Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ են քվեարկելու արտակարգ դրությունը չերկարացնելու նախագծին: Այսպիսով խորհրդարանը չչեղարկեց […]
Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) և տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը, Aravot.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու։ «Հայաստանում կա 1000-ից ավելի մահ, ամենևին ոչ կարանտինի թուլացման […]
Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը: Երեք որդիներիս հետ այցելելով հակառակորդի հետ շփման գծի ամենամոտ կետերից մեկը՝ մենք շնորհավորեցինք Արցախի պաշտպանության բանակում ծառայող, խրամատում կանգնած մեր հերոս զինվորների Ամանորը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. […]
«Լիդիան» ընկերությունը տեսանյութ է հրապարակել. «Խաղ ու պար՝ երկրի ապագայի, հազարավոր մարդկանց բարեկեցության, պետության հեղինակության հաշվին: Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը»:
Հանրապետության տարածքում՝ oգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երևանում՝ oգոստոսի 12-ի ցերեկը սպասվում է […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։ Նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից, որով ոչ միայն տեղեկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի այցի մասին, այլ նրա, որ Թուրքիայից ժամանած հյուրերը հետևելու […]
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային լրահոսից։ ՇՏԱՊ Ասում են՝ Էրդողանը հրահանգել է հունական Կաստելորիզո կղզու ափերի մոտ հետախուզական նավեր ուղարկել , քանի որ պարզվել է, որ կղզու սեփականատերը Էդուարդ Շարմազանովն է»:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը չստացվեց, որովհետեւ բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին, իր անցած ուղու շնորհիվ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի կողմից իշխանություններին սթափության կոչերին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես […]
























