21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ինչով է զբաղված Արսեն Թորոսյանը, երբ թունավորումից մեծ թվով մարդիկ են մահացել․ «Ժողովուրդ»

«Արդեն չորս օր է՝ համացանցը ողողված է ալկոհոլային թունավորման դեպքի մասին հրապարակումներով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին մեր երկրում արձանագրվել է ալկոհոլային թունավորման, կարելի է ասել, աննախադեպ քանակով՝ 38 դեպք: 14 քաղաքացի արդեն մահացել է թունավորման հետեւանքով։ Իհարկե, Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ձերբակալված է, բայց առողջապահական խնդրի մտահոգիչ […]

«Արայիկ հեռացիր.-ը կփոխարինվի՞ «Նիկոլ հեռացիր»-ով․ «Հրապարակ»

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների ցանկն առաջիկայում կընդլայնվի, չի բացառվում, որ ընդդեմ նախարարի բողոքի ակցիաները «Արայիկ հեռացիր»-ից փոխվեն «Նիկոլ հեռացիր»-ի։ Տեւական ժամանակ է՝ «Կամք» հասարակական կազմակերպությունն է Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր կազմակերպում։ ՀՅԴ երիտթեւն է պայքարում, նրանց միացել են նաեւ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները: Դաշնակցականները դժգոհում են Արայիկ Հարությունյանի վերջին օրենսդրական առաջարկից, […]

Հաջորդ կառավարության անունով գուլպաներ չեն գործվելու․ Արմեն Աշոտյան

Հաջորդ կառավարությունը լինելու է կամիկաձեների կառավարություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նկատի ունի` Նիկոլ Փաշինյանի թիմից հետո եկող կառավարությունը այնպիսի վիճակում է գտնելու երկիրը, որ պետք է գիտակցի՝ կարճաժամկետ առումով քաղաքական շահ չի ստանալու։ «Հաջորդ կառավարությունը չի ունենալու հանրային երկրպագություն, ու պետք էլ չէ, հաջորդ կառավարության անունով գուլպաներ չեն գործվելու, ներքնաշորեր չեն […]

Գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի խոհանոցը շատ համեղ է, առանց ավելորդ պերճանքի, պարզ և առողջարար: Իմ իմացությամբ, այդ խոհանոցի մաս սոլյանկան երբեք չի եղել, այնինչ երեկ և այսօր Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները ավելին մեղմ, քան սոլյանկա անվանել չեմ կարող: Դատեք ինքներդ: Արայիկ Հարությունյան (Արցախ նախագահ), 02.09.2020՝ «Արցախի անկախության ճանաչումը կամ […]

Հեղափոխական Նիկոլը, 2 տարվա մեջ վերցրել է $1,6 միլիարդից ավել վարկ. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեք արձանագրենք՝ Նիկոլը ու իշխանությունը զավթած իր քաղաքական ռեժիմը, ինչպես մյուս բոլոր ոլորտները, ամբողջությամբ ձախողել են նաև ողջ տնտեսական քաղաքականությունը։ Ըստ էության՝ այլևս անհնար է «Պողոսին» կերակրել կեղծ խոստումներով և տնտեսական հեղափոխության մասին հեքիաթներով։ «Հաց և տեսարաններ» կարգախոսի ժամանակերը, համաձայնեք անցել են։ Նիկոլը սպառել է սոցիալական պոպուլիզմի ողջ […]

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պարզաբանել է՝ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի լռությունն Ամուլսարի հարցում

Կարելի է արձանագրել, որ հանքարդյունաբերության ոլորտում իրավական դաշտ գոյություն չունի, դրանով է պայմանավորված կառավարության կողմից որոշումների զգուշավորությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ամուլսարի հարցում վարչապետ լռությունը։ «Ցանկացած որոշում որոշակի իրավական հետևանքներ կարող է ունենալ, ոչ թե և ոչ այնքան քաղաքական թիմի, այլ ՀՀ միջազգային վարկանիշի համատեքստում։ […]

Հայտնի են տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները. դրանում առկա է մեթիլ սպիրտ

Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը: […]

Փոխանցեք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը՝ փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ…

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ազգային Ժողովի պատգամավոր, նախկինում՝ պետավտոտեսուչ ոմն Արմեն Խաչատրյանը ծանր է տարել իմ այն դիտարկումը, որ նախկին ԳԱԻ աշխատակիցը ճակատգրի բերումով իրեն ռազմական ստրատեգ է երևակայում: Ոչ միայն ծանր է տարել, այլև անցել բարեվարքության և բարեկրթության սահմանները: Ուստի ստիպված եմ իջնել իր մակարդակին, քանզի պարզվեց նա, իր որոշ այլ […]

Բազմաթիվ քաղաքացիներ զրկվելու են դատարան դիմելու հնարավորությունից․ Ռուբեն Մելիքյան

Մայիսից ի վեր իրավաբանները բարձրաձայնում են, որ Հայաստանում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կարող է վերացվել՝ համավարակի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումները «սովորական օրենքներ» տեղափոխելու ճանապարհով։ Այս մասին գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Այդ «սովորական օրենքները» նույնպես մատնանշվում էին՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ