14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Շուշիում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով արտասահմանցի լրագրող է վիրավորվել․ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով արտասահմանցի լրագրող է վիրավորվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Էլի վիրավոր լրագրող Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց»,– գրել է նա։

Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում: «Ղարաբաղյան հակամարտությունն այս պահին շատ լուրջ է, այդ պատճառով է, որ մեր քաղաքական համախմբումն էլ շատ ամուր է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությամբ […]

Ադրբեջանը դարձյալ թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ թիրախավորում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը նշեց, որ մայրաքաղաքում օդային տագնապի ազդանշանն այսօր առավոտից չի լռել: «Այսօր առավոտից իրար հետևից հարվածներ են հասցնում: Տագնապի ազդանշանի ձայնը չի լռում: Քիչ առաջ նորից հարվածեցին»,- ասաց Մինասյանը: Արցախի նախագահի Արտաքին […]

«Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, որոնց ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, որոնց ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն։ Զգույշ եղեք և հետևեք միայն պաշտոնական լուրերին»։

«Թշնամին ամեն կերպ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել. զանգում են, նամակներ են գրում, գովազդներ է տեղադրում․․․ թույլ չտաք ձեր վրա ազդել»․ Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիորսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամին ամեն կերպ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել. զանգում են, նամակներ են գրում, գովազդներ է տեղադրում։ Ոչինչ։ Պարզապես պետք է ուժեղ լինեք եւ թույլ չտաք ձեր վրա ազդել ամենավատ բաներին։ Իրավունք չունեք, չունեք իրավունք։ Էսօր վախը, կասկածները, թեւաթափությունը, հուսահատությունը մեր սրտերում թիկունքից հարված են մեր զինվորներին։ Մենք չպետք […]

Հարվածի պահին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել

Ադրբեջանը հարվածել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, որը Շուշի քաղաքի խորհրդանիշն է, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն՝ ավելացնելով, որ հարվածի պահին եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել։ Նա նշել է, որ եկեղեցու շրջակայքում չկան ռազմական օբյեկտներ և ռազմականին մոտ ոչինչ: Հարվածի հետևանքով վնասվել են նաև բնակելի տներ: Թաթոյանի խոսքով՝ այդ ամենը […]

Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար: Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել անհապաղ, կոնկրետ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ