15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ Դրա համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը: Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ […]

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել ինչ-որ մրցակցության առարկա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:  «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որը սուր փուլում է գտնվում, չպետք է և չի կարող լինել ինչ-որ մրցակցության առարկա»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նման պայմանավորվածություննրին և չե՞ն կարծում արդյոք, որ ԱՄՆ-ին հաջողվել է ավելին անել, […]

Լիարժեք հրադադար հաստատելու և պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը. Սենոր Հասրաթյան

ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չնայած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին (այս անգամ ԱՄՆ-ի կողմից), այդուհանդերձ միամտություն կլիներ կարծել, որ այն իրականում կմտնի համակարգված գործողության մեջ, քանի որ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների գլխավոր նախաձեռնողն ու թելադրողը ոչ թե Ադրբեջանն է, այլ […]

Սուգը հավերժ է երբ պայքար չկա

Վատա չէ՞։ Տխուր ա չէ՞։… Մովսես Գորգիսյան, Հրանտ Դինք, Արմեն Հովհանիսյան…. էսօր էս երեխան… Մի ամբողջ ընտանիք վարի տվին. սուգ ա չէ՞… ասում ենք՝ էս ի՞նչ է կատարվում մեր երկրում, ասում ենք՝ ողբ է, ասում ենք՝ գժվում ենք… 100 տարի առաջ ավելի վատ բաներ էին մեր երկրում կատարվում… 100 տարի առաջ…. Բայց էսօր էլ դեռ […]

Թշնամին «Սմերչ» է կիրառել Մարտունու ուղղությամբ

Այսօր, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը»,-գրել է Ստեփանյանը։  Նրա […]

Պատմությունը կարող է կրկնվել. Ալիեւը շուտով լուրջ խնդիրներ կարող է ունենալ

1919 թ․ Ադրբեջանի տարածքում գտնվող ռուս սպաներից մեկը գեներալ Դենիկինին ուղղված իր զեկույցում նշում է, որ թուրք սպաների կողմից իրականացվող տեղացի մահմեդականների բռնի զինվորագրումը մեծ ընդվզումների տեղիք է տվել։ Սպան գրում է․ «բնակչությունը հավաքագրումից փախչում է լեռներ ու անտառներ, նույնիսկ ապաստան է փնտրում հայերի մոտ…» Մեջբերման սկզբնաղբյուրը՝ ГАРФ. Ф. 439. оп. 1. Д. 35. Л. […]

«Ես կարոտում եմ Վազգենին, Ավոյին, Դուշման Վարդանին եւ բոլոր հերոս տղաներին». Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել /տեսանյութ/

Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում, մայիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր բազմաթիվ մարտական ընկերների, արցախցիների, այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիրների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ  դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Սերժ Սարգսյանին […]

Ալիեւը ղարաբաղյան հարցում գնալու է «մինչև վերջ»․ Բաքվի բռնապետի ուղերձը

Մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարում են ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման անընդունելիության մասին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ տեսաուղերձով դիմել է ժողովրդին։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի պատրաստվում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ չնայած Բաքվի բոլոր խնդրանքներին։ Բաքուն դեմ չէ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ժնևում»,- հայտարարել է Բաքվի բռնապետը` հավելելով, որ Բաքուն ղարաբաղյան հարցում գնալու է «մինչև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված