«Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ համախմբեն աշխարհի բոլոր հայերին: Եվ դա, առաջին հերթին, պետք է վերաբերվի երկրի տնտեսության արդիականացման քաղաքականությանը և հզոր ռազմական ինդուստրիայի ստեղծման նպատակով երկրի գիտական ներուժի ուժեղացմանը՝ ուղղված հայկական շահերի պաշտպանությանը […]
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են, որ Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: «Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը. O(I) rh- (1-ին բացասական), B(III) RH+ (3-րդ դրական) B(III) rh- (3-րդ բացասական), AB(IV) RH+ (4-րդ դրական), AB(IV) rh- […]
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ կորոնավիրուսով վարակված պացիենտները 14 օր մեկուսանալուց հետո թեստ չեն հանձնում, որպեսզի վերջնականապես համոզվեն, որ առողջացել են։ Արսեն Թորոսյանը հարցին ի պատասխան՝ նախ հիշեցրեց, որ ոչ բոլոր դեպքերում է, որ կորոնավիրուսով վարակվածների բուժումը 14-օրյա է լինում։ «Լինում է նաև հակառակը, օրինակ՝ 5-6 օր կամ ավելի կարճ, […]
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը քիչ անց»։
Այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց․ «Արցախի հերոս, Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ, ռազմի գործում իմ համար հրամանատար ու ուսուցիչ Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ»: Հետաքրքիր է, երբ Սեյրան Օհանյանի դեմ քրեաքաղաքական հետապնդում էր իրականացվում, ինչո՞ւ այսպիսի տեսակետներ այդ օրերին չէին հնչում։ Հարցնում է լրագրող Արեգնազ Մանուկյանը։
























