29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից, իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում գրանցվում են.Հասրաթյան

Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության մասին լուը լսելուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ասում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կարծում էին, թե Արցախը թուրքին հանձնելով՝ իրենք իրենց ու իրենց […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 510, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 510 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 203 327-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3753 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Ապրիլի 12-ի […]

Հադրութում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել

Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի: Ամենայն հավանականությամբ այն կշարունակվի վաղը:

Իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար․ Մարուքյան

Պատերազմն արդեն 5 ամիս է, ինչ ավարտված է, սակայն պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու մասին մեր առաջարկն այդպես էլ որևէ արձագանք չստացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Նախ ասվեց, որ հանձնաժողովի ստեղծմանն իշխանությունը դեմ չէ, այնուհետև հայտարարեցին, որ կառավարության որոշմամբ փաստահավաք խումբ ստեղծելու մեր […]

ՀՀ նախագահը չի ստորագրի Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքը և կդիմի ՍԴ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքները […]

«Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում «Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»» վերտառությամբ գրառում է կատարել: Գրառման մեջ ասված է․ «2018 թվականի իշխանափոխության հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության կործանման նպատակային քաղաքականության առաջին թիրախներից մեկում հայտնվեց Սահմանադրական դատարանը։ Շուրջ երկու տասնամյակ դժվարություններով և հաջողություններով կայացած Բարձր դատարանը հասցրել էր հեղինակություն վաստակել ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում, […]

«Չհասկացա՞նք, ուրեմն ավելի վատ է լինելու։ Ավելի մեծ աղետ է պատելու մեզ․․․»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերը երկար եմ մտածել մեր իրականության մասին։ Ցավոտ եզրակացությունս մեկն է՝ Նիկոլը դեռ անելիք ունի մեր երկրում։ Նիկոլի դասերը դեռ բոլորը չեն հասկացել… Դեռ 2018թ. նոյեմբերին եմ վերջնականապես համոզվել, որ հայ ժողովուրդը չի կարողանալու խուսափել պատժից։ Համոզվել ու գրել եմ դրա մասին։ Հիմա էլ նստած փորձում եմ հասկանալ՝ […]

Թե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մինչ օրս կապիտուլյացիոն վարչակարգը կարևոր հատվածներում թաքցնում է պատերազմական վիճակագրությունը։ Ոչ միայն չկա անհետ կորած անձանց վերջնական թիվը, այլև գաղտնի են պահվում զինհաշմանդամների շրջանում վերարտադրողական ֆունկցիայի խանգարում ունեցողների թիվը, զոհվածների ցուցակներում զինկոմիսարիատների նշումը (ինչն արվում էր 2016 թ․ ապրիլին) և այլն։ Իսկ պատճառն այն է, որ այս վիճակագրության […]

«Սա ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական հերթական ձախողում». Նարինե Մեհրաբյան

ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Նարինե Մեհրաբյանի կարծիքով՝ գերիների հարցը չի կարելի շահարկել: «Նման վերաբերմունքը, որ գերիներ են վերադառնում, այնուհետև՝ չեն վերադառնում, էմոցիոնալ և հուզական լուրջ շփոթ կարող է առաջացնել ծնողների մոտ, նրանք գուցե չկարողանան զսպել իրենց էմոցիաները, զգացմունքները, և ինչպես գիտենք՝ արդեն 2 օր է՝ ՊՆ-ն շրջափակված է ծնողների կողմից, նրանք արդեն որոշակի ծայրահեղ քայլերի են […]

Ձեզ չներեք այսօրվա ու նախորդող երեք տարիների համար. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջույմ գրել է.   «Ձեզ չներեք այսօրվա ու նախորդող երեք տարիների համար։ Չներեք, որովհետև 18-ի փողոցներում տրորեցիք Շուշին։ Չներեք, որովհետև 18-ի դագաղում սպանեցիք Արցախը։   Ձեզ չներեք, որովհետև 18-ի սև ժապավենով խեղդեցիք մեր պետության իմունիտետը։ Ձեր գորգոռոցներով խլացրեցիք մեր հաղթանակները։ Ձեր քայլերով վերացրեցիք մեր արժանապատվությունը( մեր, որովհետև դուք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ