27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Ինչքան է մեղրամսի տևողությունը /Տեսանյութ/

Ռոմանտիկ հարաբերությունների սկզբում ամեն ինչ կատարյալ է թվում. դուք վերելքի մեջ եք, ձեր էներգիան անսահման է, ձեր զուգընկերը լավագույնն է, և աշխարհը նման է ռոմանտիկ կատակերգության նկարահանման հրապարակի։ Այս վիճակը կոչվում է «մեղրամիս», բայց, ավաղ, այն հավերժ չի տևում։ Ինչո՞ւ է այս փուլն ավարտվում, և հնարավո՞ր է սիրավեպը երկարաձգել։ Ի՞նչ է մեղրամսի շրջանը հարաբերություններում «Սա […]

Ինչ են նախագահները 2 ժամից ավել զրուցել իրար հետ /Տեսանյութ/

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների զրույցը բավականին երկար էր՝ տևեց 2 ժամ 5 րոպե, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ նրա՝ Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերն առողջություն մաղթելով։ Նա հավելել է, որ զրույցը եղել է անկեղծ և կառուցողական, և տեղի է ունեցել փոխադարձ […]

Հնդկական համալսարանները խզել են ակադեմիական կապերը թուրքական հաստատությունների հետ /Տեսանյութ/

Հնդկական Economic Times պարբերականը հաղորդում է, որ մի քանի հնդկական համալսարաններ խզել են ակադեմիական կապերը թուրքական հաստատությունների հետ։ Այդ որոշումն ընդունվել է Հնդկաստանի տարածքային հարցերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման կապակցությամբ։ Համալսարանները, մասնավորապես՝ JNU-ն, Jamia Millia Islamia-ն, LPU-ն, MANUU-ն և Kanpur University-ը, դադարեցրել են իրենց հուշագրերը: Հնդկաստանի համալսարանների ասոցիացիան խորհուրդ է տվել վերանայել Պակիստանի, Թուրքիայի և Բանգլադեշի հետ համագործակցությունը։ […]

Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը քաղաքական հռետորաբանության մեջ խաղում են ընդդիմադիրի դերը․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ, օրինակ, անուններ են հնչում՝ Նիկոլ, Էդմոն, Արամ, միանգամից պատկերացնում ենք երեք տարբեր դերեր, բայց նույն սցենարի կրող, պատկերացնում մեկ թիմ՝ տարբեր շորերով, տարբեր դեմքերով, բայց նույն նպատակին ծառայող: Երեքն էլ իրար փոխլրացնող են…նիկոլը՝ որպես «ղեկավար փրկիչ», արամը՝ որպես «ընդդիմադիր» դեկոր, էդմոնն էլ՝ եսիմ ինչ…թուլատի […]

10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է: Իշխանությունն այս ընթացքում մարդկանց «կերակրեց» ստերով, թե իբր որոշակի փոփոխություններ է անելու սոցիալական և բնակարանային ծրագրերում, սակայն դրանք մնացին գրեթե անփոփոխ: Մարդկանց մեծամասնության համար անհասանելի է […]

«Պատիվ ունեմ» խմբակցության երեկվա հայտարարությունը միայն Էդմոն Մարուքյանի մասին չէր․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «2022թ. մարտի 14-ին Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլի հրամանով նշանակվել է  հատուկ հանձնարարություններով դեսպան: Թե դա ինչ հատուկ հանձնարարություններ էին՝ մինչև վերջ պարզ չէ: Սակայն ակնհայտ է, որ 2022թ. ապրիլից սկսած, Էդմոնի շեֆը սկսեց խոսել Արցախի կարգավիճակը իջեցնելու մասին: Էդմոնը շարունակում էր պաշտպանել իր շեֆի գիծը: 2022թ. […]

Մեծ առումով այս երեքն էլ փաշինյանական գաղափարի և գծի տեր դեմքեր են․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ «Պատիվ ունեմ» ֆրակցիան բավականին կոշտ հայտարարությամբ կանխել է Փաշինյանի ֆրակցիայից հեռացված և դավաճան որակված 2 պատգամավորների` Աղազարյանի ու Ասլանյանի նախաձեռնությունը, անվստահության գործընթաց սկսելու և դրանում որպես «գլխավոր հերոս» Էդմոն Մարուքյանին առաջադրելու փորձը: Մեծ առումով այս երեքն էլ փաշինյանական գաղափարի և գծի տեր դեմքեր են […]

Վերջին ամիսներին Նիկոլի իշխանությունը մի համակարգային վարքագիծ է որդեգրել․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին ամիսներին Նիկոլի իշխանությունը մի համակարգային վարքագիծ է որդեգրել՝ հանրային դաշտը լցնել արհեստական օրակարգերով, էպոտաժային կերպարներով ու մարդկանց պիտակավորելով։ Ձև է տրվում, թե «իշխանություն կա», բայց իրականում մենք ականատես ենք քաղաքական իմիտացիայի։ Այս ամենն ակամայից ինձ հիշեցնում է մի շատ կոնկրետ պատմական փուլ՝ Երրորդ ռեյխի […]

Իսրայելը թույլատրել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության 5 բեռնատարների մուտքը Գազա /Տեսանյութ/

Իսրայելը հայտարարել է, որ 11 շաբաթ տևած շրջափակումից հետո թույլատրել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հինգ բեռնատարների մուտքը Գազայի հատված: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ տարածքում բնակվող 2.1 միլիոն պաղեստինցիների համար «նվազագույն» քանակությամբ սնունդ թույլատրելու իր որոշումը կայացվել է ԱՄՆ Սենատում դաշնակիցների ճնշման հետևանքով։ «Մենք չպետք է հասնենք սովի իրավիճակին՝ թե՛ գործնական, թե՛ դիվանագիտական ​​տեսանկյունից», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված