06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հունվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ ԹԵՄԱ՝ Արմեն Սարգսյանի հրաժարականը. ներքաղաքական օրակարգ.Նիկոլ Փաշինյանի ասուլիսը.ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին ընդառաջ:

Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Հայաստանը նախատեսում է աշխատանքները սկսել իր տարածքում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։ «Հայրենական պատերազմի (Ղարաբաղյան պատերազմ – «Ինտերֆաքս») ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է. վստահ […]

Երբ արդար մարդը վախճանվի, նրա հույսը չի կորչում

«Երբ արդար մարդը վախճանվի, նրա հույսը չի կորչում» (Առակ. 11: 7), որովհետև Քրիստոսին հուսացողներն ամոթով չեն մնա՝ ըստ Նրա խոսքի. «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16: 33):

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք: ՄԱԴԱԹԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Համայնք տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաքից այն հեռու է […]

Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետքի» հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ նրա՝ հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թ. ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց […]

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կօգնի բացառելու զինված բախումները. Բորդյուժա

Այսօր պետք է խոսել ոչ թե Հայաստանին ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն ցուցաբերելու, այլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման մասին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը Հայաստանին այնպիսի աջակցություն կցուցաբերի, ինչպես Ղազախստանին: «Ես խորությամբ տեղյակ եմ Ղարաբաղի խնդրին և դրա հետ կապված այլ հարցերի, դրանցով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ