22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս իշխանությունը չգիտի՝ ինչպես վարվել դինամիկ զարգացող գործողությունների պարագայում․ Հայկ Մամիջանյան

Ռուս-ուկրաինական ստեղծված իրավիճակում Հայաստանի արձագանքը պետք է լինի հավասարակշռված, զգուշավոր եւ միջազգային նորմերը պահպանող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Իմ նշած հատկանիշներից որեւէ մեկը չունի գործող կապիտուլյանտ իշխանությունը։ Այս իշխանության պարագայում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ անգամ Էրիթերիայի  եւ Հարավային Աֆրիկայի միջեւ եղած կոնֆլիկտի պարագայում, որովհետեւ այս մարդիկ չգիտեն, թե ինչ է նշանակում միջազգային հարաբերություններ, դինամիկ զարգացող գործողությունների դեպքում չեն կարող ճիշտ գնահատել իրավիճակը, հակազդեցություն եւ արձագանք տալ»,- ասաց Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ այս իշխանության պարագայում միայն կարելի է հուսալ, որ ճակատագրական սխալներ չեն լինի։ Ակնկալել, որ ստեղծված պարագայում իշխանությունը որեւէ քայլ կանի, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար, բարդ է։ 

«Իրենք այդպես էլ չհասկացան, որ իրենց «գավառական շուստրիությունը» միջազգային հարաբերություններում չի անցնում էլ կամ էլ անցնում է մի քանի օրով։ Եվ անկախ ուկրաինական իրավիճակից Ադրբեջանը միշտ էլ հնարավոր է, որ օգտվի առիթիվ, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանի համար հարց է՝ թուրքերն ուզում են մեզ ցեղասպանել, թե՝ ոչ, ապա մենք պատմությունը լավ գիտենք եւ դրանում կասկածներ չունենք»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ