23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

ՀԱԿ-ը նախընտրական ցուցակի համար սկզբունքներ է մշակում

Նոր` 2012 թվականից, որը ընտրական տարի է, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակնկալինքները չեն փոխվել: “Իշխանափոխություն”,-սա ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի պատասխանն է քաղաքական տարվա` ՀԱԿ-ի ակնկալիքների մասին  Henaran.am-ի հարցին: Ինչպես Վահագն Խաչատրյանն ասաց, ՀԱԿ-ն այդ նպատակն իրագործելու է հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով: Քանի որ արտահերթ ընտրությունների լինել –չլինելու հարցը, մեղմ ասած, խիստ մշուշոտ է, իսկ հերթական խորհրդարանական […]

ՀՀԿ-ի դեմ ընդդիմության թեկնածուները.թեժ ընտրապայքար Հրազդանում եւ Սպիտակում

Հունվարի 13-ին ավարտվեցին փետրվարի 12-ին հանրապետության մի քանի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվող թեկնածուների փաստաթղթերի ընդունումը:  Քաղաքային համայնքներից  համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանալու Սպիտակում եւ Հրազդանում: Թիվ 29 ԸԸՀ-ից Henaran.am-ին տեղեկացրին, որ Սպիտակի քաղաքապետի համար առաջադրվե են  գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանն ու ՀՀՇ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Անանիկ Նիկողոսյանը: Թեժ պայքար […]

Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ կառավարության անդամ է եղել, ՀՅԴ-ականը ռեպլիկ արեց.”Որին ներկա կառավարությունը 2 դրեց”

Այսօր քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերին նվիրված քննարկման ժամանակ բանավեճ  ծավալվեց  ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի եւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի միջեւ: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանում տնտեսկան ճգնաժամը շարունակվում է եւ  ավելի է խորանալու, որովհետեւ չեն իրականացվում հակաճգնաժամային միջոցառումներ, այլ իրականացվում են առանձին միջոցառումներ, որոնք Մինասյանի խոսքով, ճգնաժամածին են:  ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով, եթե այսպես շարունակվեի, Հայաստանից արտագաղթը կխորանա, իսկ […]

Թուրքերը շարունակում են վիրավորված մնալ ֆրանսիացիներից

Անկարայի իշխանությունները պատրաստվում են անվանափոխել  բոլոր փողոցները, որոնք կապված են Ֆրանսիայի հետ այն դեպքում, եթե ֆրանսիական Սենատը ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագիծը: Անկարայի քաղաքային իշխանության ներկայացուցիչ Ավնի Կավլակը BBC–ին տված հարցազրույցում  հայտարարել է, որ մայրաքաղաքի խորհրդի պատգամավորները միաձայն կողմ են արտահայտվել Անկարայի փողոցների անվանափոխության հետ կապված քաղաքապետի այս նախաձեռնությանը: Եվ եթե Ֆրանսիայի Սենատը հաստատի […]

Քաղաքական ուժերը խոսեցին իրենց տնտեսական ծրագրերից

Հայաստանի տնտեսական քաղաքականության իրականացման բոլոր ուղղությունները ներկայացված են ՀՀ կառավարության գործունեության եւ ՀՀԿ ծրագրային դրույթներում ներկայացված են: Այսօր քաղաքական ուժերի տնտեսական օրակարգերին նվիրված քննարկմանն ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: ՀՀԿ-ական պատգամավորը շեշետել է, որ իրենք կարեւորում են կայուն տնտեսական  զարգացման, բարենպաստ գործարար միջավայրի, հակամենաշնորհային գործողությունների իրականացումն ու շուկայական տնտեսության  զարգացումը: “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Տաթեւիկ […]

Բաքվի ջարդերի կազմակերպիչները պիտի պատժվեն

22 տարի առաջ`1990թ.,  Բաքվում այս օրերին տեղի ունեցած հայերի ջարդերին այսօր անդրադարձավ “Ադրբեջանահայերի ասամբլեա”-ի ղեկավար  Գրիգորի Այվազյանը: “Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի ջարդերը միեւնույն շղթայի օղակներն են կազմում, դրանք  Ադրբեջանում ապրող հայերի հայաթափման ծրագրի տարբեր դրվագներ են”, – նշեց Այվազյանը: Նրա խոսքով,  այս ջարդերը աննախադեպ են եղել, քանի որ  կատարվել են բոլորի աչքի առաջ, անարգել, օրը […]

Ռազմիկ Զոհրաբյանին պատասխան տալու համար պետք է վաստակել այդ իրավունքը. ՀՀԿ-ական պատգամավոր

“Դա ընդամենը ընդունեք որպես կատակ: Ես համոզված եմ, որ իմ կուսակից գործընկերը դա ասել է կատակով, ծիծաղով, ինչի մասին նշված է եղել նաեւ այդ հոդվածում: Որոշ քաղաքական գործիչներ այդ հումորը լուրջ են ընդունում եւ փորձում են պատասխանել: Ես կասեմ հետեւյալը` Ռազմիկ Զոհրաբյանին պատասխան տալու համար առաջին հերթին պետք է վաստակել այդ իրավունքը, իսկ պատասխանողներն այդ […]

Հանրապետության նախագահը Արմավիրի մարզում է /ֆոտո/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նա  մասնակցել է մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ համայնքում կառուցվող “Նոյան” պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը: Այստեղ նախագահին ներկայացրել են ընկերության գործունեության արդյունքներն ու այդ տարածքում ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերը: Նշվել է, որ գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը: Այն համալրելու է բնական […]

Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն է տվել հայազգի լեգենդար հետախույզին

Այսօր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելել է Տրոյեկուրովյան գերեզմանատուն, որտեղ տեղի է ունեցել հայտնի սովետական հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուղարկավորությունը: Բացի Պուտինից` սգո արարողությանը մասնակցել են Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաեւ նախկին ղեկավարներ Եվգենի Պրիմակովը եւ Սերգեյ Լեբեդեւը: Հիշեցնենք, որ լեգենդար հետախույզը, Սովետական Միության հերոսը վախճանվել է հունվարի 10-ին քաղցկեղից: Ավելի վաղ վարչապետը […]

“Հայփոստ”-ի Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահը ինքնասպան եղել

Հունվարի 12-ին, ժամը 15.00-ին, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ էսենցիայի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1963  թ. ծնված, “Հայփոստ” ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահ Անդրանիկ Մանուկյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած  օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Ա. Մանուկյանը նուն օրը, ժամը 14.20-ի սահմաններում, Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 3-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված