Շվեյցարահայ համայնքային կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել Բեռնում
Սեպտեմբերի 8-ին Բեռնում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիա` Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ: Բողոքի հանրահավաքը սկսվեց ժամը 13.00-ին` Բեռնում Հունգարիայի դեսպանության հարակից` Հելվեթիապլաց հրապարակում եւ տեւեց մոտ 2 ժամ: Միջոցառման կազմակերպիչներն էին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, Շվեյցարահայերի միությունը, Օբերենթֆելդընի ընտանեկան եւ դպրոցական միությունը, Հայ օգնության միության շվեյցարական մասնաճյուղը եւ “Սեւակ” միությունը: Բողոքի ակցիային մասնակցում էին հայ համայնքի […]





































