«Եթե Մոսկվայում է այս մարդն օրը ցերեկով ստում, պատկերացնո՞ւմ եք՝ Երևան վերադառնալուց հետո ինչ «հեքիաթներ» է պատմելու»․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտը ՌԴ Պետական Դումայում ասում է՝ Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և այլ հարցերի շուրջ։ Կարդացեք երեկվա Պուտին-Փաշինյան հայտարարությունը. Արցախի կարգավիճակի մասին՝ ոչ մի խոսք։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ ոչ մի բառ։ Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին՝ էլի ոչ մի խոսք։ Եթե […]





































