Ավստրալիայում ծխախոտները վաճառվում են սարսափելի պատկերներով տուփերով /ֆոտո/
Դեկտեմբերի 1-ից Ավստրալիայում բոլոր ֆիրմաների ծխախոտները վաճառվում են առանց ֆիրմային լոգոտիպերի: Նրանց տուփերը միմյանցից տարբերվում են միայն մարդկային վնասված օրգանների լուսանկարներով: Ծխախոտի համաշխարհային առաջատար արտադրողները դատական հայց են ներկայացրել` պնդելով, որ այդ կերպ խախտվում են իրենց սեփականատիրական իրավունքները: Երկրի գլխավոր դատախազը դատարանում հայտնել է, որ ծխախոտը Ավստրալիայում վաճառվող միակ մթերքն է, որն սպանում է մարդկանց: […]





































