Տրտնջացինք, ընդվզեցինք, բայց դիմավորեցինք ինչպես միշտ. Լիլիթ Գալստյան
Տրտնջացինք, քննարկեցինք, ընդվզեցինք ու, միեւնույն է, Նոր տարին դիմավորեցինք ինչպես միշտ. բլինչիկից, պասուցից ու խոզի բդից խուսափել չեղավ, գրեթե բոլորի սեղաններին ամանորյա ճաշացանկի նույն, պարտադիր եւ անխուսափելի հավաքածուն էր։ Քաղաքի փողոցները լիքն էին մանկահասակ երեխաների ձեռքներից բռնած երիտասարդ ընտանիքներով, հայ դեռահասների նորաբույծ՝ բարձրաձայն ու անզուսպ կչկչացող տեսակով, սառույցի վրա բարձրակրունկներով սղաքայլ ճեմող, երկարամազ ու կարճափեշ […]





































