Նրա հիշատակը մշտապես վառ կմնա. Արթուր Աբրահամ
Բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան առթիվ.
“Խոր վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Նա Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, նրա եւ նրա դպրոցի սաների շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել: Վլադիմիր Ենգիբարյանը բոլորիս համար օրինակ է եղել եւ կմնա այդպիսին: Եվս մեկ անգամ խորապես ցավակցում եմ Ենգիբարյանի հարազատներին, ընկերներին, համախոհներին: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարզաշխարհի պատմության մեջ”,- նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն , Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: