Հանդիպում պաշտպանության նախարարությունում
Մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում հավատարմագրված Շվեյցարիայի Համադաշնության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սիմոն Օիգստերը: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության […]





































