18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հրավառության ժամանակ այրվել է երեխայի դեմքը

Ծննդի տոնական արարողությունը ողբերգական ավարտ է ունեցել: Նախօրեին Արշակունյաց պողոտայի բակերից մեկում հրավառության ժամանակ այրվել է երեխայի դեմքը: Դստերը օգնության հասած հայրը նույնպես կրակի ճիրան է դարձել: Տուժածները վնասվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Շենգավիթի ոստի­կանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Խնայողությունից՝ ուսուցիչների համար

Այսօր կառավարության հերթական նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ուսուցչի օրը հավուր պատշաճի նշելու համար համապատասխան միջոցառումների կազմակերպման նպատակով խնայողությունների հաշվին գոյացած ութ միլիոնից քիչ ավելի գումար տրամադրել, որպեսզի հոկտեմբերի հինգին Օպերայի համապատասխան դահլիճում մեծ շքեղ հանդիսությամբ մեծարանքի երեկո կազմակերպվի: 

“iPhone”-ների նոր ծրագիրը կփոխարինի հակաբեղմնավորիչներին

“iPhone”-ների համար նախատեսված նոր անվճար “Clue” ծրագիրը հետեւում է դաշտանային ցիկլին եւ տեղեկացնում` երբ է կարելի հանգիստ սեքսով զբաղվել` առանց անհանգստանալու հղիանալու մասին: Այս ծրագիրը հատկապես հարմար է այն կանանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ: Ծրագիրն ինքն է նրանց հայտնում բեղմնավորման պիկի մասին: Ծրագիրը մշակողներն ասում են, որ ճշգրտության հավանականությունը բավականին մեծ է: Պարզապես […]

ՌԴ-ից վերցված վարկը կմարվի

Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ եվրոպարտատոմսերի թողարկման հետ կապված կառավարության բյուջեում վերաբաշխումներ են լիենլու՝ ծածկելու համար իրավաբանական ծառայությունների և ռեյտինգային ընկերությունների ծախսերը: Ապա ընդունվեց որոշում, որով առաջարկվում է պետական բյուջեում փոփոխություն կատարել և եվրոպարտատոմսերի թողարկումից ստացված գումարը ծախսել հետևյալ կերպ. ՛՛Առաջին կետով վաղաժամկետ մարել ՌԴ-ից ստացված նախկին վարկի մայր […]

Սիցիլիայում նավ է խորտակվել. կան բազմաթիվ զոհեր

Սիցիլիայում նավի խորտակվելու արդյունքում 25 հոգի է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Նավը փախստականների էր տեղափոխում, այն խորտակվել է Լամպեդուզա կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:  Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 163 հոգու: Նավի խորտակման պատճառն առայժմ հայտնի չէ:

Գիգզը՝ ռեկորդի հեղինակ

՛՛Մանչեսթեր յունայթեդի՛՛ 39-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգզը, փոխարինման դուրս գալով ՛՛Շախտյորի՛՛ դեմ հանդիպման ժամանակ, դարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը: Նա, անցկացնելով 145-րդ հանդիպումը, շրջանցել է Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ լեգենդ Ռաուլին, ով աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում անցկացրել է 144 հանդիպում: Այդ սանդղակում երրորդ հորիզոնականում է ՛՛Միլանի՛՛ նախկին պաշտպան Պաոլո Մալդինին, չորրորդ հորիզոնականը կիսում են Չավին […]

Հովիկ Աբրահամյանը կզրկի

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ, որտեղ ասվում է. ՛՛Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության  անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում  պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը  նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն`այդ իրավունքը սահմանափակված է, […]

Հրայր Թովմասյանի ծանր գիշերը. համաներման որոշումն ընդունվեց

Քիչ առաջ Ազգային Ժողովը 102 կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց համաներման մասին որոշումը: Խորհրդարանի կողմից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ հաստատումից հետո ընդունված համաներման մասին որոշումը կմտնի ուժի մեջ 24 ժամվա ընթացքում, որից հետո պետք է սկսվի ազատ արձակման գործընթացը:  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ անմիջապես ազատ կարձակվեն 400-500 ազատազրկվածներ։ Ազատ արձակման […]

‘Кто этот Хачикян … ՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, նախկին Սոցապնախարար Աղվան Վարդանյանը չգիտի` համաներումը արդյոք կազդի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի վրա: ”Չեմ կարող մեկնաբանել, քանի որ ինքս չեմ նայել` ազդում է, թե ոչ: Ես վերաբերվում եմ համաներման տակ բոլոր ընկնողներին նույն կերպ, Խաչիկյանին ևս տարբերություն չեմ դնում, մենք նույն […]

Ամենացուրտը՝ հոկտեմբերի առաջին 10 օրն է

Հոկտեմբեր ամիսը թեեւ մայիսից հետո ամենախոնավ ամիսն է, սակայն այս տարի հոկտեմբերին տեղումները նորմայից պակաս կլինեն: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերեւույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ջերմաստիճանն էլ այս հոկտեմբերին բարձր կլինի: Ամենացուրտ օրերը կլինեն ամսվա առաջին 10 օրերը: Մասնավորապես հոկտեմբերի 4-6-ը, պայմանավորված սառը հոսանքների ներթափանցմամբ, հանրապետության ողջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ