15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Հրայր Թովմասյանը “կծեց” գյուղնախարարին

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ առաջիկա կիրակի օրը` հոկտեմբերի քսանին, հանրապետությունում  նշվելու է Գյուղատնտեսության աշխատողի օրը: Նախարարը հայտնեց, որ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ և բոլորին հրավիրեց մասնակցելու. ”Կիրակի երեկոյան օպերայի դահլիճում կկայանա ճոխ տոնական համերգ, սիրով բոլորիդ հրավիրում եմ”:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ”Մեր միջոցառումն այդքան ճոխ չէ, Արդարադատության նախարարությունը գերմանական փորձագետներ է հրավիրել, ովքեր մեզ պետք է օգնեն օրենսդրության մշակման առումով”,-ասաց` նախարարության համապատասխան ստորաբաժումների ներկայացուցիչներին հրավիրելով միջոցառմանը: ”Նոյեմբերի սկզբին է, եռօրյա է լինելու, խնդրում եմ մասնակցեք, որովհետև մեր նախարարությունում անցկացվող միջոցառումներն իրենց արդյունքները տալիս են”,-ասաց նա:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ