21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԱԳ նախարարը կայցելի Վարշավա, Հռոմ եւ Վատիկան

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։  Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում […]

Ինչու էիք լռում, երբ քանդում էին “կուկուռուզնիկը”. Կարինե Դանիելյանը ապշած է/վիդեո/

“Փրկենք հուշարձանները օլիգարխներից ” նախաձեռնության անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ “Փակ շուկայի ” հարցին: Հայտնի է, որ շուկան վերաբացվելու է հոկտեմբերի 1-ին: “Հանրային խորհուրդը երբ հանդիպեց նախագահի հետ, ես այդ հարցը բարձրացրի և ասել եմ իմ կարծիքը, որ սա ջրաբաժանն է, որ փաստորեն, մենք շարունակում ենք ոչնչացնել Երևանի պատմությունից մնացած մասունքները”,-ասաց նախկին […]

Մխիթարյանը կրկին խորհրդանշական հավաքականում է

Գերմանական  Bild պարբերականը կազմել է Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այս անգամ եւս ցուցակում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը 5-րդ տուրի շրջանակներում Համբուրգի ջախջախման գլխավոր մասնակիցներից էր: Նա կարողացավ դառնալ գոլի հեղինակ եւ կատարել եւս մեկ գոլային փոխանցում: Սա երկրորդ դեպքն է,երբ Մխիթարյանը հայտնվում է խորհրդանշական հավաքականում: Առաջին անգամ նա […]

Պաշտոնապես կբացվի Վատիկանում Հայաստանի դեսպանատունը

 Henaran.am-ի դիվանագիտական խողովակների փոխանցմամբ, սեպտեմբերի 19-ին Վատիկանում տեղի կունենա Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, որի կազմը գլխավորելու է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայկական դեսպանատունը գտնվում է Հռոմի Պապի նստավայրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը այս տարվա մարտի 7-ին նիստում է հաստատել Վատիկանում […]

Հրաժարականներ լինելու են

”Հրաժարականներ … ամեն ինչ էլ հնարավոր է` վերևից ներքև, նույնիսկ ընդդիմադիր ուժերն են հրաժարական տալիս, ինչ մնաց իշխանականները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը` ի պատասխան հարցի, թե Մաքսային միությանն անդամկցելուց հետո հնարավոր է Հայաստանի ներքաղաքական կյանքում հրաժարականներ լինեն: ”Ընդդիմադիր դաշտն անընդհատ էլ ներկայացնում է հրաժարականի պահանջներ, […]

Աշակերտներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր

Չինաստանում դպրոցական ավտոբուսըխոշոր վթարի է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել Սիչուան նահանգում: Վթարի զոհ է դարձել 21 մարդ, որոնց մեծ մասը դպրոցականներ են, փոխանցում է РИА Новости-ն: Դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի, հետո դուրս եկել երթեւեկելի հատվածից եւ գետն ընկել: Դրանից հետո ավտոբուսի վրա բեռնատար է ընկել: Վթարի պահին ավտոբուսում եղել է 24 ուղեւոր, որոնց ուղիղ կեսը դպրոցականներ, 9 […]

Բռնությունները բացահայտվում են

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը: Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել […]

Խաղալիքներում եղած նյութը առաջացնում է վաղաժամ հասունացում

Այսօր, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ “Հայաստանի սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ՝ Արմեն Պողոսյանը և մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը խոսեցին խաղալիքներից առաջացող ալերգիաների, և անորակ խաղալիքների վտանգավորության մասին: “Որքան խանութները մեծ են, ասենք ավելի սոլիդ են ու պատշաճ, այնտեղ ավելի վստահելի է, եթե խանութը փոքր է ասենք, կամ կրպակներ են, որոնց ես անվանում եմ բուտկա կամ տոնավաճառ […]

ԱՄՆ-ը, Բրիտանիան եւ Ֆրանսիան կողմ են Սիրիայի հարցով կոշտ բանաձեւին

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ ֆրանսիան ՄԱԿ – ի Անվտանգության խորհուրդում ելյութ են ունեցել հօգուտ “կոշտ եւ պարտադիր” բանաձեւի Սիրիայի հարցում, փոխանցում է Газета.Ru-ն: Երեք երկրների կարծիքով` բանաձեւը պետք է ներառի պահանջների կատարման հստակ ժամկետներ:   Այս եզրահանգմանը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ եկել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը […]

Կլոպը գոհ է Մխիթարյանից

Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ  Յուրգեն Կլոպը անդրադարձել է Համբուրգի նկատմամբ իր թիմի տարած հաղթանակին Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում: “Մեզ կանգնեցնել հնարավոր չէր: Շատ հաճելի է, երբ թիմի նորեկները՝ Մխիթարյանը եւ Օբամեյանգը այդպես հրաշալի են խաղում: Նրանք հրաշալի ներգրավվեցին թիմի խաղում: Բաց թողած գոլերը մի քիչ փչացրին տպավորությունը, բայց պետք է ավելի ուշադիր լինել”,-եզրափակել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ