13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Ուկրաինացի դարպասապահի կոպիտ սխալը /վիդեո/

Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում հերթական պարտություն է կրել այդ երկրի ֆուտբոլային դրոշակակիր Կիեւի ՛՛Դինամոն՛՛: Վերջինս առաջին շրջանի վերջին տուրի հանդիպման ժամանակ պարտվել է Զարյային: ՛՛Զարյայի՛՛ ֆուտբոլիստներին հաղթանակի հասնելու գործում մեծապես օգնել է դինամոյակննեի փորձառու դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկին՝ իր թույլ տված մանկական սխալով:

Պայթյուն Սիրիայում. զոհեր եւ վիրավորներ

Այսօր Սիրիայի Հոմս քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել` շուրջ 40 մարդ, փոխանցում է РИА Новости-ն: Էլ-Թաբիթիա բնակավայրի մոտ պայթել է ականապատ ավտոմեքենա: Զոհվածների թվում կա երեք երեխա: Զգալիորեն վնասվել են մոտակա տները:

Մորդ ինսուլտա խփել, խաբար ե՞ս … ”Փակ շուկայով” ընտանիք են քանդում /վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” շարժման հերթական ակցիան Մաշտոցի պուրակից այսօր մեկնարկեց աննախադեպ միջադեպով: Մաշտոցի պուրակ էր եկել ակտիվիստ Արմեն Ադամյանի հայրը, ով պահանջում էր նախաձեռնության անդամներից վերադարձնել իրեն որդուն: Նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը Արմենի հորը ասաց, որ նրա պատճառով չեն կարող ակցիայի մեկնարկը ուշացնել. ”Ես ըտենց էլ չեմ կարողանում հասկանալ, թե Ձեր միջոցառումը ինչի համարա … […]

Երեւանի քաղաքապետի պատվոգրեր եւ շնորհակալագրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների։ Շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել սոցաշխատողներին՝ նվիրված աշխատելու համար։ «Համբերատարություն պահանջող ծանր աշխատանք եք ստանձնել, որը չի կարելի չնկատել և պետք է ըստ արժանվույն գնահատել։ Դուք բնակիչների հետ անմիջական շփում ապահովող այն օղակն եք, որը մշտապես նրանց կողքին […]

Իմ տրամադրությունը միշտ բարձր է. Իշխան Զաքարյանի հարցը լուծվել է

Այսօր Ազգային ժողով էր եկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Լրագրողների աչքից չվրիպեց, որ նա մտավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի աշխատասենյակ։ Երկար ժամանակ այնտեղ մնալուց հետո Զաքարյանը դուրս եկավ և տեսնելով, որ լրագրողներն սպասում են, ասաց` ոչ մի հարց: Այնուամենայիվ, փորձեցինք հստակեցնել` շարունակելու է պաշտոնավարել: Սակայն Իշխան Զաքարյանն անպատասխան թողեց հարցը: Դիտարկմանը, թե բարձր […]

Մեհրիբան Ալիեւան լսել է Ազնավուրին

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան եւ նրա  դուստրերը Բաքվում մասնակցել են աշխարհահռչակ  շանսոյնե Շարլ Ազնավուրի երգի համանուն խորագիրը կրող “Հավերժ սեր”  համերգին, որը տեղի է ունեցել   Հեյդար Ալիեւի անվան կենտրոնում: Նախաձեռնության հեղինակը  Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Բերտման է եղել, ով համաշխարհային հիթեր է կատարում: Համերգից առաջ ադրբեջանական մամուլը  նշել է  համաշխարհային հիթերի անունները, սակայն չի […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին

Նոյեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի […]

Ամոթ, խայտառակություն… հերթը Ղարաբաղինն է

”Հայաստանի իշխանություններն արդեն բազմաթիվ ձևերով, բազմաթիվ մարդկանց միջոցով իրենց ձախողումն են ցուցաբերում: Ղարաբաղի հարցում մեր ժողովուրդն այնքան զրկանքներ, այնքան կորուստներ տալով է հաղթանակի հասել, որ ես ամաչում են նման հարցի դրվածքից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` մեկնաբանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովի հայտարարությունը, թե եթե ԼՂՀ-ի հասարակությունը ցանկանա ՌԴ կազմում հայտնվել, […]

ՀԱԿ-ը սա գնահատում է որպես քաղաքական ահաբեկման դրսեւորում

Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը  արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ  ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան: Իրենց իսկ բնորոշմամբ սպանության սպառնալիք կիրառած և խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, և մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել և սպանության սպառնալիք տված անձը չի ձերբակալվել և չի […]

Թմրանյութեր է օգտագործել

Թաիլանդում խորտակված ջերմանավի կապիտանը ալկոհոլ եւ թմրանյութեր է օգտագործել: Նշվում է նաեւ, որ նավաբեկության պատճառը կարող էր լինել ջերմանավի եւ ստորգետնյա ժայռի բախումը, փոխանցում է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը: Թաիլանդական Պատտայա քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 4-ին ձերբակալել է 48-ամյա կապիտանին: Առաջիկայում տղամարդուն պաշտոնական մեղադրանքներ կներկայացվեն՝ ծառայողական պարտականություններ անփութորեն կատարելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ