11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատվոգրեր և շնորհակալագրեր Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ուսանողության  միջազգային օրը ևս մեկ առիթ է ընդգծելու երիտասարդության ներուժն առավել նպատակային ու արդյունավետ օգտագործելու կարևորությունը.  «Մեր անկախության առաջին տարիներին բուհերում ձևավորված ուսանողական ինքնակառավարման մարմիններն այսօր հանդես են գալիս որպես ինքնուրույն, կազմակերպված կառույցներ՝ իրենց գործուն մասնակցությունը բերելով արդեն ոչ միայն ուսումնական հաստատությունների կառավարման և գիտակրթական գործընթացներին, այլև հասարակական կյանքի բոլոր դրսևորումներին: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին ու, հատկապես ուսանողներին է վերապահված մեր հայրենիքի և մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը:

Ու ես վստահ եմ, որ աշխատասիրությամբ, նախանշած նպատակին հասնելու անկոտրում   կամքով և անմնացորդ նվիրումով դուք կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն

և մեկտեղելով ազգանվեր ու հայրենասեր բոլոր ջանքերը՝ ապահովել մեր երկրի հզոր և բարեկեցիկ ապագան»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը  երիտասարդության կողքին է ու մշտապես պատրաստ լսել և քննարկել Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորել են նաև միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Այնուհետ, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երևան քաղաքի ծրագրերում ակտիվ մասնակցություն ունենալու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ մայրաքաղաքի բուհերի ուսխորհուրդներն ու երիտասարդական ՀԿ-ները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Ուսանողության միջազգային օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանի և Կարեն Ավագյանի հետ միասին, ջերմ մթնոլորտում շփվել է երիտասարդների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել նրանց քաջառողջություն,  երջանկություն ու բարօրություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ